Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Քաղաքապետարանը «Թեժ գծի» և «Ֆեյսբուք»-ի միջոցով արձագանքում է քաղաքացիների բողոքներին

Քաղաքապետարանը «Թեժ գծի» և «Ֆեյսբուք»-ի միջոցով արձագանքում է 
քաղաքացիների բողոքներին

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարով ստացված 90 բողոքների արդյունքում մեկ փոխտնօրեն, մեկ դաստիարակ և մեկ դաստիարակի օգնական ազատվել են աշխատանքից: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քաղաքապետարանը և հանրակրթության վարչությունն օպերատիվ արձագանքում են ցանկացած զանգի՝ անկախ այն փաստից, անանուն է այն, թե` ոչ:

«Մենք դեպքի վայրից անմիջապես դուրս գալուց հետո իրավիճակի մասին զեկուցում ենք Երևանի քաղաքապետին: Զանգերն անհետևանք չեն մնում: Մենք բազմաթիվ շնորհակալական զանգեր ենք ստանում հարցը լուծելուց հետո»,- «Արմենպրես»- ի փոխանցամամբ՝ հայտնեց Գայանե Սողոմոնյանը:

Նրա խոսքով` քաղաքապետարանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով ևս արձագանքում է ցանկացած խնդրի: «Շատ կարճ ժամանակահատվածում խնդիրներին լուծում է տրվում»,-հավելեց հանրակրթության վարչության պետը:

Նա նաև տեղեկացրեց, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով ստացված բողոքների հիման վրա մեկ դաստիարակ և մեկ դաստիարակի օգնական երեխայի նկատմամբ ցուցաբերած կոպիտ վերաբերմունքի պատճառով ստացել են կարգապահական տույժ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]