Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները պարզել են ամերիկացի լրագրող Ֆոուլիին մահապատժի ենթարկած գրոհայինի ինքնությունը

Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները պարզել են ամերիկացի լրագրող Ֆոուլիին մահապատժի ենթարկած գրոհայինի ինքնությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայություններին հաջողվել Է պարզել այն գրոհայինի ինքնությունը, որն սպանել Է ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիին: Այս մասին հաղորդել Է բրիտանական Sun թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հատուկ ծառայություններին հաջողվել Է պարզել Ջոն Բիթլի ինքությունը, որը խոսում Է Լոնդոնի բնակիչների համար բնորոշ կոնի բարբառով»,- ասված Է հոդվածում: Նա մականունն ստացել Է հենց իր բնորոշ առոգանության համար:     

Ըստ հրատարակության տեղեկատվության՝ «խոսքը վերաբերում Է իսլամ ընդունած այն երիտասարդ բրիտանացուն, որը Լոնդոնի Թաուեր Հեմլեթսի թաղամասի մի խումբ արմատական իսլամիստների հետ որոշ ժամանակ առաջ մեկնել Է Սիրիա»: Հոդվածի հեղինակները նշում են, որ Մեծ Բրիտանիայի այն 500 քաղաքացիների կեսը, որոնք գտնվում են Սիրիայում, Իրաքում եւ Լիբանանում իսլամիստական ահաբեկչական խմբերի կազմում, «Լոնդոնի նախկին բնակիչներ են», հաղորդել ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]