1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանում 540 ՄՎտ հզորությամբ գազային էլեկտրակայան կկառուցվի. կնքվեց համաձայնագիրը

Հայաստանում 540 ՄՎտ հզորությամբ գազային էլեկտրակայան կկառուցվի. կնքվեց 
համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարության՝ ի դեմս ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և «Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ» ՍՊԸ-ի միջև կնքվեց Հայաստանի տարածքում 540 ՄՎտ հզորությամբ գազային էլեկտրակայանի կառուցման և շահագործման համաձայնագիր: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝  համաձայնագրի ստորագրումից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը տեղեկացրեց, որ դրանով պայմանավորվածություն է ձեռք բերվում ՀՀ-ի տարածքում կառուցել երկու էներգաբլոկ, յուրաքանչյուրը 270 մեգավատ հզորությամբ: «Շինարարական աշխատանքները կմեկնարկեն շուտով: Էլեկտրակայանների կառուցման համար կպահանջվի 36 ամիս»,- ասաց Զախարյանը: Նախատեսվում է արտադրված էլեկտրաէներգիան արտահանել Վրաստան:   

Գազային էլեկտրակայան կառուցելու մտադրությամբ ՀՀ վարչապետին է դիմել «Անակլիա էներջի» կազմակերպությունը՝ պատրաստակամություն հայտնելով ֆինանսավորել էլեկտրակայանի կառուցումը և ՀՀ կառավարությունից ակնկալելով գազի երաշխավորված ծավալի մատակարարում, անհրաժեշտ թույլտվությունների, հարկային արտոնությունների տրամադրում և այլն: «Ջեներալ էլեկտրիկ» ընկերության արտադրության գազատուրբինով աշխատող գազային էլեկտրակայանի կառուցումը կնպաստի Հայաստանի էներգետիկ հզորության զարգացմանը:   

Ծրագրի իրականացման նպատակով կներդրվի 600 մլն դոլար: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]