Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԼՂՀ մշակույթի նախարարը իր ամենակարևոր ձեռքբերումը մշակույթի հանդեպ վերաբերմունքի փոփոխությունն է համարում

ԼՂՀ մշակույթի նախարարը իր ամենակարևոր ձեռքբերումը մշակույթի հանդեպ 
վերաբերմունքի փոփոխությունն է համարում

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը իր պաշտոնավարման 6 տարիների ամենամեծ ձեռքբերումը համարում է մշակույթի հանդեպ նոր վերաբերմունքի ձևավորումը: Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում նա կարծիք հայտնեց, որ Արցախում մշակութային կյանքն սկսել է ձևավորվել միայն վերջին տարիներին: «Ես կարծում եմ, որ դա մեր կարևորագույն ձեռքբերումն է: Թե՛իշխանությունները, թե՛ հասարակությունը գիտակցում են, որ հենց մշակույթն է ազգային ինքնության կարևորագույն գործոնը և պատշաճ վերաբերմունք են ցուցաբերում մշակույթին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նա:

Աղաբալյանն ընդգծեց, որ ավելացել են, թե՛ մշակույթին հատկացվող պետական միջոցները, թե՛ կողքից հովանավորչական միջոցներ են ներգրավվում: Մշակութային օջախներն են սկսել վերականգնվել, նոր ծրագրեր են մշակվում:

Նախարարը նշեց նաև, որ իրենք ցանկանում են պահպանել մշակութային ինքնությունը՝ միևնույն ժամանակ չհրաժարվելով ժամանակակից արժեքներից:  «Մենք չենք հրաժարվում ժամանակակից արժեքներից, սակայն դրա համար մենք առաջին հերթին պետք է պահպանենք մեր ինքնությունը: Մեր ծրագրերն ուղղված են հենց դրան»,- նշեց նախարարը:

Մշակույթի նախարարությունը ազգային պարերի ուսուցման ծրագիր է իրականացնում: «Մի քանի օր առաջ հենց այս հրապարակում Արցախի տարբեր անկյուններից մոտ 200 երիտասարդ մեր ազգային պարերն էին պարում: Այս ծրագիրը շարունակական է լինելու,  և քանի որ Հայաստանում ներկայումս քննարկում են ազգային երգն ու պարը հանրակրթական դպրոցներում մտցնելու ծրագիրը, մենք էլ ենք պատրաստվում գնալ այդ ճանապարհով»,- նշեց Աղաբալյանը:

Անդրադառնալով առկա խնդիրներին՝ նախարարը նշեց, որ իրենց համար գլխավորը շարունակում է մնալ գյուղերում մշակութային կյանքի ակտիվացումը: Նա փաստում է, որ որքան էլ ուժեղ լինի բանակը, և ամուր լինի արցախցու հոգին, խաղաղության և կայունության ապահովման համար կարևոր է նաև գյուղում ապրող մարդու տրամադրությունը: «Իսկ այդ մարդկանց տրամադրությունը կախված է նրանից, թե ինչպես է ապրում այդ գյուղը, որքան է այդտեղ ակտիվ մշակութային կյանքը»,- ասաց նա:

Նախարարը տեղեկացրեց, որ այս պահին շրջկենտրոններում գործող երաժշտական դպրոցների բազայի վրա իրենք ստեղծում են արվեստի դպրոցներ, որոնք էլ ունենալու են իրենց բաժինները գյուղերում: Նրա խոսքով, սա էապես նպաստելու է, որպեսզի գյուղերում մշակութային կյանքն ակտիվանա, պայմաններ է ստեղծելու, որպեսզի տաղանդավոր երեխաները կարողանան դրսևորել իրենց ունակությունները և ակտիվորեն մասնակցեն հայրենիքի մշակութային կյանքին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]