Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Մալայզիան հարգել Է Ուկրաինայում Boeing-ի աղետի ժամանակ զոհվածների հիշատակը

Մալայզիան հարգել Է Ուկրաինայում Boeing-ի աղետի ժամանակ զոհվածների հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամբողջ Մալայզիայում հասարակական տրանսպորտը կանգ Է առել, հենց որ համազգային ռադիո- եւ հեռուստաալիքները հայտարարել են լռության րոպեն սկսվելու մասին, որը կոչված Էր հարգելու այն հայրենակիցների հիշատակը, որոնք մեկ ամիս առաջ Ուկրաինայի արեւելքում զոհվել են մալայզիական Boeing-ի կործանման ժամանակ, հաղորդել Է ԲԵՌՆԱՄԱ ազգային լրատվական գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես բոլորին կոչ եմ անում մի կողմ դնելու մնացած ամեն ինչ. բոլոր տարբերությունները մաշկի գույնի, կրոնի, քաղաքականության հարցում: Եկեք բոլորս հավաքվենք եւ միասին հարգանքի տուրք մատուցենք նրանց (զոհերին)»,- ավելի վաղ հայտարարել Է Մալայզիայի պաշտպանության նախարար Հիշամուդին Հուսեյնը:

28-միլիոնանոց բնակչությամբ թագավորությունն իր պատմության մեջ առաջին անգամ Է հայտարարել համազգային սուգ աղետի հետեւանքով զոհված մարդականց հիշատակին: Առաջին 20 մալայզիացիների աճյունները, որոնք օգոստոսի 22-ին Հոլանդիայից հայրենիք են  բերվել հատուկ չվերթով, Քուալա Լումպուրի միջազգային օդանավակայանում դիմավորել են Մալայզիայի գերագույն ղեկավարը (թագավորը), պետական եւ հասարակական ականավոր գործիչներ, օտարերկրացի դիվանագտներ եւ զոհվածների հարազատները, հաղորդել Է ՌԻԱ «Նովոստին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]