Նանկին. Խաչանովը զիջել Է թենիսի անհատական մրցաշարում
11:02, 22 Օգոստոս 2014
ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը 1:2 հաշվով զիջել Է ճապոնացի Ջապեյ Յամասակիին եւ դուրս մնացել Նանկինի պատանեկան օլիմպիական խաղերի թենիսի անհատական մրցաշարից:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սոչեցի մարզիկը դեռ ունի հնարավորություն Խաղերի մեդալ նվաճելու համար՝ նա Անդրեյ Ռուբլյովի հետ շարունակում Է մասնակցել թենիսի մրցումների զուգախաղերին:
Հիշեցնենք, որ Խաչանովը թեեւ երիտասարդ Է, բայց ունի նաեւ Ռուսաստանի թենիսի հավաքականի կազմում անցկացրած խաղերի փորձ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում