Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պատանեկան օլիմպիադա. հայ հրաձիգն այս անգամ զբաղեցրել Է 5-րդ տեղը խառը զույգերի մրցապայքարում

Պատանեկան օլիմպիադա. հայ հրաձիգն այս անգամ  զբաղեցրել Է 5-րդ տեղը խառը զույգերի մրցապայքարում

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանցի հրաձիգ Հրաչյա Բաբայանը բանգլադեշցի մարզուհի Շարմին Ակտերի հետ զույգում  չեն կարողացել մեդալ նվաճել Նանկինի պատանեկան օլիմպիական խաղերի հրաձգության խառը զույգերի մրցաշարում:

 Ինչպես տեղեկացնում Է  «Արմենպրես»- ը, օդամղիչ ատրճանակ 10մետր մրցատարածքի ձեւում Հայաստանի եւ Բանգլադեշի մարզիկների խառը զույգը 20 մասնակիցների մրցապայքարում  հաջող մեկնարկից հետո 4:10 հաշվով զիջել Է եգիպտուհի Հադիր Մեհիմար եւ հունգարացի Իշտվան Ֆեն զույգին եւ դուրս մնացել մեդալների համար մրցապայքարից` ի վերջո զբաղեցնելով 5-րդ տեղը:

Ինչպես հայտնի Է, Հրաչյա Բաբայանը հայաստանցի մարզիկներից առաջինն Էր մեդալ նվաճել Նանկինի խաղերում` դառնալով արծաթե մրցանակակիր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am