Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ուկրաինայում հրադադարի շուրջը ՄԱԿ-ի ԱԽ-ի հայտարարության ընդունումը ձգձգվել Է

Ուկրաինայում հրադադարի շուրջը ՄԱԿ-ի ԱԽ-ի հայտարարության ընդունումը ձգձգվել Է

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի արեւելքում հրադադարի շուրջը Ռուսաստանի առաջարկության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) հայտարարության քննարկումը՝ այնտեղ մարդասիրական օգնություն տեղ հասցնելու համար ձգձգվել Է. փաստաթղթի նախագծում մտցվել են ուղղումներ, եւ Անվտանգության խորհրդում դրանց պատասխաններին են սպասում Ռուսաստանի պատվիրակությոընից, ՌԻԱ «Նովոստիին» հաղորդել են համաշխարհային կազմակերպությունում Մեծ Բրիտանիայի ներկայացուչությունում, որն այս ամսին նախագահում Է Անվտանգության խորհրդում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:    

«Մի շարք պատվիրակություններ արել են կառուցողական դիտողություններ, եւ մենք տակավին սպասում ենք Ռուսաստանի պատասխանին»,- հայտարարել են ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցչության մամուլի ծառաոությունում:

Ավելի վաղ օգոստոսի 21-ին ՌԴ-ի արտգործնախարարությունը հայտարարել Է, որ Մոսկվան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ Է անում ընդունելու հայտարարություն Ռուսաստանի մարդասիրական ուղեկցորդ պահակախմբի ընթանալու ժամանակամիջոցում Ուկրաինայում հրադադարի անհրաժեշտության մասին: Ռուսաստանի ներկայացուցչությունը հենց նույն օրն այդ հայտարարության նախագիծը ներկայացրել Է ՄԱԿ-ի ԱԽ-ի քննարկմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]