1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բուրաստանում անցկացվեց սահմանում ծառայողների մայրերին նվիրված միջոցառում

Բուրաստանում անցկացվեց սահմանում ծառայողների մայրերին նվիրված միջոցառում

ԱՐՏԱՇԱՏ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Արարատի մարզի Բուրաստան համյանքի բակային ճամբարի պատվավոր հյուրերն էին հայկական բանակում ծառայող բուրաստանցի 30 զինծառայողների մայրերը: Միջոցառումը կազմակերպվել էր բանակից զորացրված եւ աշնանը բանակ մեկնող երիտասարդների նախաձեռնությամբ: Ներկա էին նաեւ հարեւան համայնքների բնակիչները, նախկին զինվորականներ հանրապետությունից, Սանկտ-Պետերբուրգից:

Միջոցառումը սկսվեց ՀՀ օրհներգով: Համայնքապետ Աշոտ Թարվերդյանը  ներկաներին ուղղված խոսքում նշեց, որ հայոց բանակն ու հայ զինվորն ամեն օր ունի հոգածության եւ ուշադրության կարիք, առավել եւս` սահմանում կանգնած զինվորի մայրերը: Որպես ասածի ապացույց նա օրինակ բերեց գյուղի երիտասարդների այցելություններն ուղեկալներ, եւ ուղեկալների զինվորների փոխադարձ այցը: Նա հպարտությամբ նշեց, որ Բուրաստանի 30 զինվորներ այս պահերին պահպանում են հայոց սահմաններն իրենց ընկերների հետ, չորսը սովորում են Արմենակ Խամփերյանցի անվան ռազմաօդային եւ Վազգեն Սարգսյանի անվան բարձրագույն ռազմական հաստատությունում, երկուսը` կրթություն ստանում Հունաստանի բարձրագույն ռազմական ուսումնական հաստատությունում: Համայնքապետն ավելացրեց, որ նրանք վերադառնալու են, որպեսզի համալրեն հայոց բանակի շարքերը: Դիմելով ծնողներին` Թարվերդյանն ասաց, որ յուրաքանչյուր հայ մայր իր դեռ չծնված երեխային պետք է սնի հայրենասիրության ոգով, ինչպես արել են այստեղ ներկա զինվորների մայրերը:

Միջոցառման ժամանակ մեկ րոպե լռությամբ հարգվեց վերջին օրերին Ադրբեջանի սանձազերծած գործողությունների ժամանակ զոհված զինվորների հիշատակը: Այնուհետեւ, հնչեցին հայրենասիրական եւ ռազմահայրենասիրական երգեր` նվիրված բանակին եւ զինվորներին: Յուրօրինակ շուք հաղորդեց միջոցառմանը նաեւ ազգային նվագարանների խումբը: Հանդես եկան նաեւ պարային համույթներ:

Ծնողներն իրենց  երախտագիտությունը հայտնեցին գյուղապետին` ընդգծելով, որ իրենց մեծ ուժ է հաղորդում նմանօրինակ ուշադրությունն ու հոգածությունը: Նրանք նաեւ Աստծուց խնդրեցին, որպեսզի չլինի պատերազմ եւ ոչ մի երկրում, քանի որ չկա ազգություն մայրերի համար: «Մոր սիրտը միշտ բաբախում է միեւնույն կերպ, ինչ ազգի էլ այն պատկանի»,- ընդգծեցին նրանք:

Եզրափակելով միջոցառումը` Աշոտ Թարվերդյանն ասաց, որ ինքը յուրաքանչյուր զինվորի եւ նրա ծնողի կողքին է, պատրաստ է լուծել նրանց յուրաքանչյուր խնդիրը: Եզակի այդ միջոցառումն ավարտվեց հրավառությամբ:

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]