Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՖԻԴԵ-ն մերժել Է Կարլսենի խնդրանքը

ՖԻԴԵ-ն մերժել Է Կարլսենի խնդրանքը

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն հրաժարվել Է բավարարել շախմատի աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի խնդրանքը` փոխել նոյեմբերին Սոչիում նախատեսված Կարլսենի եւ հնդիկ Վիշվանաթան Անանդի միջեւ աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցամարտի ժամկետը: 

 Այս մասին տեղեկացնում Է  «Արմենպրես»- ը, վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:

«Ես  Կարլսենի ներկայացուցիչներից նամակ եմ ստացել, որում նրանք հարցնում են, թե հնարավոր արդյոք փոխել Կարլսեն-Անանդ մրցամարտի ժամկետը, եւ ես պատասխանել եմ, որ դա անհնար Է, քանի որ այս մրցամարտի ժամկետը արդեն որոշվել եւ հաստատվել Է ՖԻԴԵ-ի կողմից եւ այն արդեն գրանցված Է ՖԻԴԵ-ի օրացույցում»,- ասել Է Իլյումժինովը:

Կարլսեն-Անանդ  մրցամարտը կանցկացվի Սոչիում, նոյեմբերի 7-30-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]