Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Իրաքի հարյուրավոր եզդիներ անօրինական հատել են Թուրքիայի սահմանը

Իրաքի հարյուրավոր եզդիներ անօրինական հատել են Թուրքիայի սահմանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի հարյուրավոր եզդիներ անօրինական հատել են Թուրքիայի սահմանը՝ փրկվելով «Իսլամական պետություն» կոչվող խմբավորման ծայահեղականների հետապնդումից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այս մասին տեղեկացնում է իրաքյան «Աս Սումարիա» հեռուստաընկերությունը:

Հեռուստաընկերության տեղեկություններով` Իրաքի հյուսիսային շրջաններում ապրող տասնյակ եզդիներ, որոնց մեծ մասը Լեռնային Սինջարի իրենց տները լքած եզդիներն են, փախչում են դեպի թուրքական Ուրֆա քաղաք: Հեռուստաընկերության աղբյուրի տեղեկություններով` տեղահանված եզդիների մեծ մասը կորցրել է հավատը, որ անվտանգության ուժերը կկարողանան ապահովել իրենց անվտանգությունը և շտապում են լքել Իրաքը:

Թուրքիան արդեն պաշտոնապես շուրջ 2000 եզդի փախստականների բնակվելու համար տարածքներ է հատկացրել: Փախստականների մեծամասնությունը տեղավորվել է վրաններում և ճամբարներում` Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Սիլոպի քաղաքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]