Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ սփյուռքի նախարարն ընդունել է քեսաբահայերի միության անդամներին

ՀՀ սփյուռքի նախարարն ընդունել է քեսաբահայերի միության անդամներին

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն օգոստոսի 21-ին ընդունել է «Քեսաբ հայրենակցական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Գեղամ Սարմազյանին, համահիմնադիր Ռոբերտ Գազազյանին և քեսաբահայ մտավորական, լեզվաբան Հակոբ Չոլաքյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ սփյուռքի նախարարը բարձր է գնահատել քեսաբահայերի խնդիրներով զբաղվող նորաստեղծ միության աշխատանքը, քեսաբահայերին հավաքագրելուն, օժանդակելուն ուղղված նրա ազգանվեր գործունեությունը: Կազմակերպության նպատակն է համախմբել հայաստանաբնակ և սփյուռքահայ քեսաբահայերին, աջակցել նրանց նյութական և ֆինանսական վիճակի բարելավմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են քեսաբահայերի կեցության, առողջապահական, կրթական, իրավական և այլ հարցեր:

«Քեսաբ հայրենակցական միավորում» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2014 թվականի ապրիլի 6-ին՝ 1946-1947-ին հայրենադարձված քեսաբահայերի ժառանգներ Գեղամ Սարմազյանի, Հովսեփ Փասլիկյանի, Կարապետ Բրդոտյանի, Ռոբերտ և Արթուր Գազազյանների կողմից:

«Քեսաբ հայրենակցական միավորում»-ը, համագործակցելով ՀՀ սփյուռքի նախարարության  հետ, հինգամսյա գործունեության ընթացքում հոգեբարոյական, խորհրդատվական և նյութական աջակցություն է ցուցաբերել Քեսաբից Հայաստան տեղափոխված ընտանիքներին: Անընդհատ ճշտվում են քեսաբահայ ընտանիքների կարիքները, գրանցվում են տվյալները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]