1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանի ռուսական ռազմակայանի տանկիստները սովորում են «տանկային սպրինտի» նոր մեթոդիկաներով

Հայաստանի ռուսական ռազմակայանի տանկիստները սովորում են «տանկային 
սպրինտի» նոր մեթոդիկաներով

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ռուսական ռազմակայանի տանկիստներն «Ալագյազ» ուսումնա-վարժական համալիրում ձեռնամուխ են եղել Տ-72 տանկերի եւ դրանց սպառազինությամբ կրակի վարման ուսուցմանը «տանկային սպրինտի»՝ որպես «տանկային բիատլոնի» տարրի նոր մեթոդիկայով:

Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդել են Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությունից, երկշաբաթյա պարապմունքներում ներգրավված են ավելի քան 100 զինծառայողներ, որոնք անցել են հրաձգության եւ վարման ժամանակ միայնակ պատրաստության եւ անձնակազմերի ներդաշնակվածության նախապատրաստական շրջան:   

Ուսուցման ժամանակ սպրինտային մրցումներին երիտասարդ տանկիստներին պատրաստելիս հիմնական ուշադրությունը կնվիրվի առավելագույնս արագ մեկնարկին եւ այնպիսի խոչընդոտների հաղթահարմանն, ինչպիսիք են ոլորավայրԷջքը (օձաշարը), ծանծաղուտը, բլուրը (կտրուկ վերելքը), անվածրային կամուրջը, զառիվերակը, հակատանկային խրամատը՝ շարժիչի կենսունակության համար առավելագույնս թույլատրելի արագությամբ: Հրաձգություն վարելիս հիմնական շեշտը կուղղվի 125-միլիմետրանոց ավտոմատ թնդանոթի արագ լիցքավորմանը, 1600-ից մինչեւ 1800 մետր հեռվություններում հայտնվող թիրախների հետախուզմանը, դիպուկ նշանառությանը եւ թիրախին խփելուն:   

Ռուսական ռազմակայանի տանկիստների ուսուցումը կավատվի կտրտված տեղանքով Տ-72 տանկերով մրցական սպրինտներով՝ զորամասի «լավագույն տանկային անձնակազմ» գավաթի համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]