Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Երաժշտական ամառ» մանկապատանեկան նախագիծը կավարտվի Դիլիջանում

«Երաժշտական ամառ» մանկապատանեկան նախագիծը կավարտվի Դիլիջանում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կոմպոզիտորների միության` Էդվարդ Միրզոյանի անունը կրող, Դիլիջանի ստեղծագործական տանն օգոստոսի 28-ին կանցկացվի «Երաժշտական ամառ» մանկապատանեկան ծրագրի եզրափակիչ փուլը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախաձեռնության կազմակերպիչ Հայաստանի կոմպոզիտորների միությունից, միջոցառումը հնարավորություն տվեց ամռան ամիսներին սոցիալապես անապահով, մանկատների և առողջական խնդիրներ ունեցող մոտ 180 երեխաների անմիջականորեն առնչվել արվեստի հետ՝ մասնակցելով համերգային ծրագրի ու կոմպոզիտոր Սվետլանա Ալեքսանյանի «Մոխրոտը»  մյուզիքլին՝   Ք. Քուշնարյանի և Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցի սաների և Երևանի պետական երաժշտական կամերային թատրոնի մասնակցությամբ: Այդ նախագծին արդեն իրենց աշխատանքներով մասնակցեցին «Դեկարտ» մանկապատանեկան մշակութային կենտրոնի և Ք. Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի սաները՝ ներկացնելով իրենց նկարները, ձեռքի աշխատանքները: Երրորդ փուլում նրանց կմիանան նաև Դիլիջանի Հ. Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոցի սաները:

Երրորդ փուլում նախագծի մասնակիցները կստեղծեն գեղեցիկ աշխատանքներ՝ արվեստի տարբեր ճյուղերում, իսկ օրը կավարտվի տոնական համերգով, որը կանցկացվի Դիլիջանի Միրզոյանի անվան  ստեղծագործական տան Բեթհովենի անվան դահլիճում:

Տոնական համերգին կմասնակցեն «Արևներ» մանկապատանեկան խմբի, Երևանի Սարաջևի անվան երաժշտական դպրոցի երգչախմբի, Դիլիջանի Հ. Շարամբեյանի անվան դպրոցի պարային ստուդիայի սաները, ինչպես նաև այդ համերգի հատուկ հյուր՝ երգչուհի Դալիթան:
Նախագիծն իրականացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Միջոցառման խորագիրն է «Երեխաները՝ երեխաների համար»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]