1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կարեն Խաչանովը կխաղա Նանկինի թենիսի մրցաշարի խառը զույգերի մեկ քառորդ եզրափակիչում

Կարեն Խաչանովը կխաղա Նանկինի թենիսի մրցաշարի խառը զույգերի մեկ քառորդ 
եզրափակիչում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը և Անաստասիա Կոմարդինան հաղթել են Սլովակիայի Մարտին Բլաշկո–Վիկտորիա Կուզմովա զույգին Նանկինում ընթացող պատանեկան օլիմպիադայի թենիսի խառը զույգերի մրցաշարի 1/8-րդ եզրափակիչում եւ շարունակում են մրցապայքարը:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Խաչանով-Կոմարդինա զույգը համոզիչ հաղթանակ Է տոնել սլովակ թենիսիստների նկատմամբ՝6:3, 6:1 հաշվով եւ դուրս եկել մեկ քառորդ եզրափակիչ:

Մրցաշարի այս փուլում ռուսաստանցի թենիսիստների մրցակիցներն են լինելու Ռումինիան ներկայացնող մարզիկները:

Չնայած իր երիտասարդ տարիքին` Խաչանովն արդեն հանդես Է եկել նաեւ Ռուսաստանի թենիսի հավաքականի կազմում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]