Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Քաղցկեղը մահացության մակարդակով հասնում է ինֆարկտին եւ ինսուլտին

Քաղցկեղը մահացության մակարդակով հասնում է ինֆարկտին եւ ինսուլտին

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի որոշ երկրներ հասել են բեկումնային պահի, երբ սիրտ-անոթային հիվանդությունները դադարել են մահվան ամենատարածված պատճառը լինելուց, վկայում են նոր հետազոտությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տարեկան շուրջ 4 միլիոն մահ, իսկ դա Եվրոպայում ընդհանուր մահացության մոտավորապես կեսն է, առաջանում է սիրտ-անոթային հիվանդություններից:

Սակայն, European Heart Journal-ի («Եվրոպայի սրտաբանական հանդես») համաձայն՝ սրտի առողջության հետ կապված իրադրության բարելավումը նշանակում Է, որ որոշ երկրներում, ինչպիսին, Դանիան Է, օրինակ, մահվան ամենահաճախակի  պատճառը եղել Է քաղցկեղը:

Զեկույցում ասված Է. «Եկամուտների բարձր մակարդակով այդ երկրներում արագորեն մոտենում Է այն պահը, երբ քաղցկեղային հիվանդություններց մահացությունը կվերածվի մահացության հիմնական գործոնի՝ գերակշռելով սիրտ-անոթային հիվանդությունները, առանձնապես տղամարդկանց շրջանում»:    

Ըստ որում Արեւելյան Եվրոպայի երկրները շատ հետ են մնացել, դրանցում մահացության հիմնական պատճառը նախկինի պես մնում են սրտի հիվանդությունները, հաղորդել BBC-ն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]