Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանի ըմբիշները դեմ են Բաքու մեկնելուն

Հայաստանի ըմբիշները դեմ են Բաքու մեկնելուն

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան սեպտեմբերին Տաշքենդում կայանալիք ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԼԱ-ի համաժողովին կփորձի լուծել 2015 թվականին Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին օլիմպիական խաղերին հայ ըմբիշների մասնակցության հարցը: 

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողներին հատնեց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Հրանտ Ենոքյանը:

Նա նշեց, որ այդ համաժողովին պետք Է լուծվի ՖԻԼԱ-ի վերանվանման հարցը, կքննարկվեն մի շարք այլ հարցեր:  

Ենոքյանը նշեց, որ եթե Հայաստանի ըմբիշների չմասնակցելը Բաքվում կայանալիք Եվրոպական օլիմպիադային մեր մարզիկներին չսպառնի տուգանքով կամ միջազգային այլ մրցումներից որակազրկելով, ապա Հայաստանի մարզիկների Բաքու մեկնելու հարցը պետք Է որոշվի ՀՀ կառավարության կողմից:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը դեմ Է արտահայտվել մեր ըմբիշների` Բաքու մեկնելուն:

«Մենք Բաքվում մրցումների մասնակցության փորձ ունենք, դա շատ մեծ լարվածություն Է եւ անարդար մրցավարություն, այնպես որ Բաքու մեկնելը  ցանկալի չԷ»,- ասաց Ջուլֆալակյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]