Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ադրբեջանի իրավապաշտպանը թաքնվել է արտասահմանյան դեսպանատանը

Ադրբեջանի իրավապաշտպանը թաքնվել է արտասահմանյան դեսպանատանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային հայ-ադրբեջանական շփումների ադրբեջանցի մասնակից Ռասուլ Մուրսալովը Ադրբեջանի իշխանությունների ճնշումներից փրկվելու համար թաքնվել է արեւմտյան դեսպանատանը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, իրավապաշտպանն անձամբ հայտնել է ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթին:

Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության անդամ Ռասուլ Մուրսալովի նկատմամբ հայրենիքի դավաճանության եւ խարդախության հոդվածներով քրեական գործեր են բացվել:

Հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործը Ռասուլ Մուրսալովի դեմ բացվել է միջազգային ծրագրերի շրջանակում Վրաստանում օգոստոսի 1-4-ին հայ իրավապաշտպանների հետ հանդիպում ունենալու պատճառով: Երկրորդ քրեական գործը նրա դեմ հարուցվել է ադրբեջանական բանկերից մեկում 2008 թվականին վերցրած վարկը, իբր, չմարելու համար:

«Իմ դեմ քրեական գործ են հարուցել «պետական դավաճանության» մեղադրանքով: Որպես հիմնավորում նրանք նշում են միջազգային շրջանակում հայերի հետ իմ հանդիպումները, որոնք տեղի են ունեցել օգոստոսի 1-4-ին Վրաստանում: Այնտեղ հայերի հետ մենք քննարկել ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման ուղիները»,-թերթին ասել է Մուրսալովը:

Իրավապաշտպանն ասել է, որ Ադրբեջան վերադառնալու դեպքում իրեն ցմահ ազատազրկում է սպասում:

«Անվտանգության նկատառումներով ես չեմ կարող բացահայտել իմ գտնվելու վայրը: Ես թաքնվել եմ արտասահմանյան դեսպանատներից մեկում: Հնարավոր է, որ տեղափոխվեմ Եվրոպա», -նշել է Մուրսալովը:

«Ժողովրդական դիվանագիտության» միջազգային նախագծերի շրջանակում հայերի հետ շփումներ ունենալու համար Ադրբեջանում ձերբակալվել են լրագրող Ռաուֆ Միրկադիրովը, Լեյլա եւ Արիֆ Յունուսները եւ շատ ուրիշներ, մի քանի իրավապաշտպանների էլ հաջողվել է փախչել արտասահման:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]