1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թուրքերը Սուլեյման շահի 928 տարվա դամբարանատեղին հանձնում են իսլամիստ ահաբեկիչներին

Թուրքերը Սուլեյման շահի 928 տարվա դամբարանատեղին հանձնում են իսլամիստ ահաբեկիչներին

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքում եւ Սիրիայում իրագործած արյունալի կոտորածներիով օրակարգում գտնվող «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորմանը հաջողվել է խիստ վախեցնել Անկարային:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Թարաֆ» թերթը. մոտ երկու ամիս առաջ Իրաքի Մոսուլ քաղաքում Թուրքիայի հյուպատոսության 49 աշխատակիցներին պատանդ վերցրած ԻԼԻՊ-ը նրանց ազատ արձակելու դիմաց պահանջել է Սուլեյման շահի 928 տարվա դամբարանից դուրս բերել թուրք զինվորներին: ԻԼԻՊ-ի մարտիկների հետ ռազմական գործողություններից խուսափող Անկարան, ըստ «Թարաֆ»-ի, ընդունել է ահաբեկիչների այդ պահանջը եւ ներկայում մտածում է, թե ինչպես ներկայացնի հանրությանն այդ ցավալի հարցը:

Մարտին, երբ ԻԼԻՊ-ը սկսել էր ակտիվանալ Սիրիայում, Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ եթե ահաբեկչական խմբավորումը հարձակում գործի Սուլեյման շահի դամբարանի վրա, որի պահպանությունը կատարում է 25 թուրք զինվորներից բաղկացած անձնակազմը, Անկարան կպատասխանի ռազմական գործողություններով: Թուրքական ԶԼՄ-ներն անգամ հայտնել են, որ Թուրքիան համապատասխան զինվորական ստորաբաժանումներ է մոտեցնում իր սահմանից մոտ 30 կմ հեռավորության վրա գտնվող այդ տարածք:

«Թարաֆ»-ին հասած հավաստի տեղեկություններով, դամբարանը դատարկելու համար ԻԼԻՊ-ը Թուրքիային երեք շաբաթ ժամանակ է տվել: Թերթի համաձայն, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կառավարությունը զինված ուժերի գլխավոր շտաբին արդեն հանձնարարել է դատարկել դամբարանը:

Օսմանյան պետության հիմնադիր Օսման Գազիի պապ Սուլեյման շահի եւ երկու թուրք զինվորի գերեզմանների գտնվելու վայրը Սիրիայում Լոզանի պայմանագրով համարվում է Թուրքիային պատկանող հողատարածք, որը մինչ այժմ պահպանվում է թուրք զինվորների կողմից:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը «Թարաֆ»-ի այդ հաղորդագրությունը «անհիմն» եւ «անպատասխանատու» է բնութագրել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]