Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակցագիր է հղել Հռոմի Ֆրանցիսկոս Պապին

Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակցագիր է հղել Հռոմի Ֆրանցիսկոս Պապին

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսն օգոստոսի 21-ին ցավակցագիր է հղել Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին` ավտովթարի հետևանքով նրա հարազատների ողբերգական մահվան կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Վեհափառ Հայրապետի ցավակցական ուղերձում ասված է.

«Մեր խորին վշտակցությունն ենք հայտնում ու ցավակցում Ձեզ և Ձեր հարազատներին: Աղոթում ենք, որ Տերն Իր սիրո և ողորմության մեջ ընդունի նրանց հոգիները… և մխիթարություն պարգևի Ձեզ, Ձեր ընտանիքի անդամներին ու հարազատներին: Թող Բարձրյալն Աստված օգնական լինի Ձեզ և դժվարին այս պահին զորացնի` հաղթահարելու մեծ կորստյան ցավը և շարունակելու Ձեր Աստվածահաճո Հովվապետական առաքելությունը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]