Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իրակլի Ղարիբաշվիլին հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Իրակլի Ղարիբաշվիլին հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի 
հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իրակլի Ղարիբաշվիլին և Հովիկ Աբրահամյանը ծակեպսակներ զետեղեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրին և ծաղիկներ՝ անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:

Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը հակիրճ Վրաստանի վարչապետին ներկայացրեց Հայոց ցեղասպանության պատմությունը, այնուհետև Իրակլի Ղարիբաշվիլին եղևնի տնկեց Ծիծեռնակաբերդի հիշատակի պուրակում:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են աշխարհի ավելի քան երկու տասնյակ երկրներ: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Եվրոպական խորհրդարանը եւ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Այն պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել, ինչպես նաեւ ապրիլի 24-ը հայ ժողովրդի Ցեղասպանության զոհերի հիշատակի օր են հայտարարել ԱՄՆ 50 նահանգներից 42-ը: Եվրոպական որոշ երկրների խորհրդարանները Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքներ են ընդունել: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]