1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԼՂՀ մշակութային ծրագրերը Հայաստանի մշակույթի նախարարության հետ կքննարկվեն բյուջեի հաստատումից առաջ

ԼՂՀ մշակութային ծրագրերը Հայաստանի մշակույթի նախարարության հետ կքննարկվեն 
բյուջեի հաստատումից առաջ

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի նախարարությունների միջև սերտ համագործակցություն կա: Նախարարությունների միջև կա համագործակցության մասին համաձայնագիր, ինչպես նաև մշակվել է համատեղ միջոցառումների ծրագիր 2014-2015թթ. համար: Այս մասին Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը: «Եվ հենց մի քանի օր առաջ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության վարչության պետերը և ներկայացուցիչներն էին այստեղ: Մենք համատեղ քննարկել ենք մեր առաջիկա ծրագրերը: Քննարկել ենք նաև մեր հետագա համագործակցությունն առավել խորացնելու և արդյունավետ դարձնելու հարցեր»,- «Արմենպրես»-ի հաղոդմամբ՝ ասաց Աղաբալյանը՝ ընդգծելով, որ գոհ է ՀՀ մշակույթի նախարարության հետ համագործակցությունից:

Նա ընդգծեց, որ այնպես չէ, որ իրենց բավարարում է համագործակցության ներկայիս մակարդակը, քանի որ միշտ էլ անելիքներն ավելի շատ են: «Սակայն համագործակցություն միշտ էլ եղել է: Հայաստանում չկա որևէ քիչ թե շատ հեղինակություն ունեցող մշակութային կազմակերպություն կամ արվեստի գործիչ, ում հետ մենք չհամագործակցենք: Եվ նրանցից շատերը հենց մշակույթի նախարության միջոցով են իրականացնում այդ համագործակցությունը»,- նշեց  նախարարը:

Նա ընդգծեց, որ այս անգամ որոշում է կայացվել ՀՀ մշակույթի նախարարության հետ քննարկել բոլոր համատեղ ծրագրերը՝ նախքան բյուջեի հաստատումը, քանի որ նախկինում դրանք քննարկվել են բյուջեի հաստատումից հետո, ինչի հետևանքով ծրագրերի իրականացման հարցում դժվարություններ են առաջ եկել: «Հիմա մենք որոշեցինք քննարկել բյուջեի հաստատումից առաջ և այնուհետև գործնական բնույթ տալ այդ ծրագրերին»,- նշեց նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]