Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՌԴ-ն համաճարակաբանների բրիգադ Է ուրարկում Գվինեա Էբոլա տենդի պատճառով

ՌԴ-ն համաճարակաբանների բրիգադ Է ուրարկում Գվինեա Էբոլա տենդի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռը Գվինեա կտանի շարժական լաբորատորիա եւ «Ռոսպոտրեբնադզորի» հակահամաճարակաբանական բրիգադ, երկիր, որտեղ մոլեգնում է Էբոլա տենդը, ՌԻԱ «Նովոստիին» հաղորդել Է նախարարության տեղեկատվության վարչության ներկայացուցիչը:    

«Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը Գվինեայի Հանրապետություն Է ուղարկում Իլ-76 հատուկ ինքնաթիռը՝ շարժական լաբորատորիայով եւ մասնագիտացված հակահամաճարակաբանական բրիգադով»,- ասել Է գործակալության զրուցակիցը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով՝ ռուսաստանյան բրիգադի կազմում են համաճարակաբաներ, վիրուսաբաններ եւ մանրԷաբաններ:

Էբոլա տենդով հիվանդանալու դեպքեր են հաստատվել Լիբերիայում, Սիեռա Լեոնեում, Գվինեայում եւ Նիգերիայում: Արեւմտյան Աֆրիկայում տենդից մահացածների թիվը հասել է 1350-ի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]