Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իրակլի Ղարիբաշվիլին ժամանեց Հայաստան

Իրակլի Ղարիբաշվիլին ժամանեց Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Հայաստան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Զվարթնոց» օդանավակայանում Վրաստանի իր գործընկերոջը դիմավորեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Դիմավորման արարողակարգի համաձայն` վարչապետները ողջունեցին միմյանց պատվիրակությունների կազմերին: Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն, Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Կախա Կալաձեն, այլք:

Այցի շրջանակում նախատեսված են Վրաստանի վարչապետի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ղեկավարների առանձնազրույցին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը: 

Իրակլի Ղարիբաշվիլին կայցելի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, կլինի նաև Մատենադարանում: Ակնկալվում է, որ հենց այսօր Հայաստանի և Վրաստանի վարչապետները ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում հանդես կգան հայտարարությամբ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]