Գերմանիան կարող Է ընդունել Օլիմպիական խաղերը
21:47, 20 Օգոստոս 2014
ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային օլիմպիական կոմիտեի՝ ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը ասել է, որ ԳԵրմանիան ունի 2024 կամ 2028 թվականի Օլիմպիական խաղերն իր մոտ անցկացնելու լավ հնարավորություններ:
Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Նորդդոյչե» գերմանական ռադիոն:
«Սա չի նշանակում, որ ես` որպես գերմանացի, կարող եմ խախտել իմ չեզոք դիրքը տվյալ հարցում, բայց Գերմանիան ի վիճակի է Օլիմպիադա ընդունել»,- ասել է Բախը:
ՄՕԿ-ի նախագահը նշել Է, որ Օլիմպիական խաղեր ընդունելուն հավակնող Գերմանիայի 2 քաղաքներից մեկը ՝ Բեռլինը կամ Համբուրգը, պետք Է համապատասխան աշխատանք կատարի դրա համար, որից հետո համապատասխան հայտ ներկայացնի ՄՕԿ-ին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում