Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մենք չենք կարող միանգամից ամբողջ ստվերը վերացնել. Հովիկ Աբրահամյան

Մենք չենք կարող միանգամից ամբողջ ստվերը վերացնել. Հովիկ Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը չի կարող միանգամից ամբողջ ստվերը վերացնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով tert.am-ը, օգոստոսի 20-ին, մինչ Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստի մեկնարկը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում այսպես մեկնաբանեց երկու օր առաջ Ծաղկաձորում իր արած հայտարարությունը, թե Կառավարությանը լրացուցիչ ժամանակ է հարկավոր ստվերը վերացնելու համար, ինչն ընդդիմադիր գործիչների կողմից մեկնաբանվել էր իբրև ձախողման մասին հայտարարություն:

«Պետք է խնդրեմ, որ ճիշտ ընկալեք. խոսակցությունը վերաբերում էր նրան, որ միանգամից ամբողջ ստվերը չենք կարող վերացնել, բայց որ ժամանակի ընթացքում նվազեցնելու ենք մինիմում շեմի, փաստ է: Ժամանակի ընթացքում մենք պետք է աշխատենք: Դա է եղել իմ ասածը... Ես ասել եմ, որ մենք հուլիսի մեկից բոլորս պետք է աշխատենք միասին, իսկ դուք գիտեք, որ հոկտեմբերի մեկից շրջանառության հարկը 3%-ից դառնում է 1%, և փաստաթղթավորումը պարտադիր է դառնալու բոլորի համար: Մենք այս ժամանակահատվածում աշխատում ենք, և ֆինանսների նախարարության հետ պայմանավորվել ենք, որ պարբերաբար հաշվետվություն է տրվելու հանրությանը, ինչը վերջերս արվեց Կառավարության նիստին»,- ասաց վարչապետը:

Հարցին, թե իր կառավարման 100 օրվա ընթացքում Կառավարությանը հաջողվե՞լ է ինչ-որ մարդկանց ստվերից դուրս բերել, պատասխանեց. «Ի՞նչ 100 օր: Այդ հարյուր օրվա գաղափարը ես պետք է առաջարկեմ, որ հանեն: Դա ոչ մի բան չասող բան է՝ 100 օր, 200 օր: Ուղղակի կա ծրագիր, որ հասատատվել է ԱԺ-ի կողմից, ու Կառավարությունն աշխատում է: Մենք 100 օրով չենք բավարարվում, մենք շարունակական աշխատելու ենք»,- նշեց նա:

Հարցին, թե ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը և մյուսները ևս դուրս կբերվե՞ն ստվերից, վարչապետը խնդրեց անուններ չտալ:

«Ինձ համար բոլորը հավասար են, և մենք հայտարարում ենք հավասար դաշտ... Մեր խնդիրն է, որ բոլորը հավասար պայմաններում աշխատեն: Որևէ մեկը իրավունք չունի մեզնից նեղանալու, մենք ասում ենք՝ հավասար հարկային դաշտ»,-ասաց նա:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]