Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ամաչում եմ, որ նման հակառակորդ ունեմ. Մովսես Հակոբյանը Ռովշան Աքպերովի մասին

Ամաչում եմ, որ նման հակառակորդ ունեմ. Մովսես Հակոբյանը Ռովշան Աքպերովի 
մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը կարծում է, որ Ադրբեջանի Հանրապետության ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքպերովը իրավունք չունի զինվորական կոչվելու: Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը ԼՂՀ ՊԲ  հրամանատարը, անդրադառնալով Ադրբեջանում գերեվարված Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի հարցաքննությանը և այնուհետև սպանությանը, ընդգծեց, որ ամաչում է նման հակառակորդ ունենալու համար: «Ես ընդանրապես միշտ հարգանքով եմ վերաբերվում իմ հակառակորդին, և ես առիթ ունեցել եմ մի քանի անգամ ասել, որ ինձ բախտ է վիճակվել նաև նամուսով հակառակորդի հետ կռվել, բայց այս պարագայում ափսոսում եմ, որ հակառակորդս այդպիսի մարդ է։ Նման մարդը զինվորական ուսադիր կրելու իրավունք չունի, որ երկրում ուզում է լինի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հակոբյանը։

Դիտարկմանը, թե Աքպերովը նույնպես գեներել-լեյտենանտի կոչում ունի, ինչպես ինքը, Մովսես Հակոբյանն այսպես արձագանքեց. «Կարծում եմ՝ նա դեռ շատ հաց պետք է ուտի իմ կոչմանը հասնելու համար»:

ՊԲ հրամանատարը ընդգծեց, որ գեներել-լեյտենանտը և, առհասարակ, ցանկացած զինվորական իրավունք չունի իրեն այդպես պահել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]