Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Զինվորի մայրը երախտապարտ է իր որդու հրամանատարությանը

Զինվորի մայրը երախտապարտ է իր որդու հրամանատարությանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մատաղիսում ծառայող հայ զինվորի մայրը շնորհակալություն է հայտնել ՊՆ Մատաղիսի N զորամասի հրամանատար Հարություն Ամիրխանյանին, գումարտակի հրամանատար Վիգեն Սիմոնյանին, վաշտի հրամանատար Ալիկ Սարուխանյանին, ինչպես նաև բժիշկ Սամսոն Բազիկյանին, իր որդու` 5-րդ գումարտակի 15-րդ վաշտի զինվոր Կարեն Եփրեմյանի հանդեպ ցուցաբերած մարդկային ու հոգատար վերաբերմունքի համար: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից:

«Երբ որդիս զորակոչվեց բանակում ծառայելու, ես մտահոգություն ու անհանգստություն ունեի, թե իմ որդին ինչպես և որտեղ է անցկացնելու ծառայությունը: Քանի որ տղաս իմ օջախի միակ արու զավակն է և ամուսնուս մահից հետո նա է մնացել մեր ընտանիքի միակ ուրախությունն ու ապավենը, ես կրկնակի մտավախություն ունեի որդուս համար: Բայց երբ մի քանի օր առաջ մասնակցեցի իմ տղայի զինվորական երդման արարողությանը, հասկացա, որ նա գտնվում է բարեգութ և հուսալի մարդկանց շրջապատում: Եվ ոչ միայն իմ որդին: Ուրախությամբ նկատեցի, որ բոլոր զինվորները գտնվում են բարեգութ և մարդկային բարձր նկարագիր ունեցող հրամանատարների հուսալի ձեռքերում: Հայրենի տնից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող բազմաթիվ երիտասարդներ, այդպիսի հրամանատարների շնորհիվ երկրորդ տուն են համարում բանակը, և հավատացած եմ, որ տուն կվերադառնան տղամարդուն արժանավայել դաստիարակություն ստացած»,- գրել է Կարեն Եփրեմյանի մայր` Կարինե Կարապետյանը քաղաք Ջերմուկից:

Նա նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին` պաշտպանության համակարգը փորձառու և հիանալի կադրերով համալրելու համար, ինչպես նաև նամակում նշել է, թե աղոթում է, որ խաղաղություն լինի: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am