Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Արարատ»-ի սկաուտները Գետաշենի դպրոցում 2 դասարան են վերանորոգել

«Արարատ»-ի սկաուտները Գետաշենի դպրոցում 2 դասարան են վերանորոգել

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզի Գետաշեն գյուղում օգոստոսի 21-ին տեղի կունենա հանրակրթական դպրոցի երկու վերանորոգված դասարանների բացումը: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին ՀՀ Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, արողությանը կմասնակցեն Արմավիրի մարզպետը, Հայ մշակութային «Արարատ» միության (ՀՄԱԿ) մի խումբ անդամներ, գյուղի բնակիչներ և հյուրեր:

Իրանի Հայ մշակութային «Արարատ» կազմակերպությունը իր 70-ամյակի առիթով նախաձեռնել է Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի հանրակրթական դպրոցի երկու դասարանի վերանորոգումը: Աշխատանքներին, նյութականից բացի, իրենց գործնական մասնակցությունն են բերել ՀՄԱԿ-ի 10 կամավոր սկաուտներ։

Դպրոցն ունի 14 դասարան, որոնցից 6-ը վերջին տարիների ընթացքում մասամբ վերանորոգվել էին։ Դպրոցում սովորում է 288 աշակերտ:

Օգոստոսի 19-ին ՀՄԱԿ-ի սկաուտներին այցելել են «Հայաստանի մանուկներ» հիմնադրամ, որի կամավորական երեխաները, միանալով սկաուտներին, աջակցել են վերանորագման աշխատանքներին:

Դասարանների բացմանը Նախատեսված է նաև գեղարվեստական ծրագիր:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]