Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գյուղնախարարը եղավ Մասիսի տարածաշրջանում կառուցվող սպանդանոցում

Գյուղնախարարը եղավ Մասիսի տարածաշրջանում կառուցվող սպանդանոցում

ԱՐՏԱՇԱՏ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, մարզպետարանի աշխատակազմի բնապահպանության եւ գյուղատնտեսության վարչության պետ Հայկազ Տերտերյանը օգոստոսի 20-ին այցելեցին մարզի Մասիսի տարածաշրջանում կառուցվող սպանադանոց: Այն կառուցվում է «Ոսկե կացին» ՍՊԸ-ի տնօրեն Արմոնդ Հախվերդյանի միջոցներով:

Սպանդանոցն, ընդհանուր հաշվով կզբաղեցնի 2,5 հա հողատարածք, որի վրա կառուցվելու են շուրջ 6,0 հազար ք/մ մակերեսով շենքեր եւ շինություններ: Նախատեսված է, որ միայն սպանդանոցի մակերեսը կկազմի 3100 ք/մ: Սպանդանոցը նախատեսված է խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիների մորթի համար: Հանդիպման ժամանակ նշվեց, որ սպանդանոցը կունենա «Հալալ» մոթի արտոնագիր եւ կհամալրվի ժամանակակից սարքավորումներով: Խոսելով արտադրական հզորության մասին` Հախվերդյանն ընդգծեց, որ մեկ հերթափոխում կկատարվի 1000 գլուխ ոչխարի մորթ, հաջորդ հերթափոխում` 300 գլուխ տավարի մորթ: Սպանդանոցին կից գործելու են մսի եւ ենթամթերքի տեսակավորման ու փաթեթավորման, արյան եւ այլ թափոնների վերամշակման, խոզերի, թռչունների եւ ձկների կերերի պատրաստման արտադրամասեր, նաեւ սառնարանային տնտեսություն:

Հիշյալ սպանդանոցը մեր հանրապետությունում լինելու է ժամանակակից տեխնոլոգիաներով գործող ամենահզորը, որի նախագծային արժեքը կազմում է 5,0 մլն ԱՄՆ դոլար: Այս պահին ընթանում են շինարարական աշխատանքները, եւ արդեն իսկ կատարվել են շուրջ 2,0 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ: Տնօրենը մարզի ղեկավարին եւ հյուրերին հավաստիացրեց, որ շինարարական աշխատանքները կավարտվեն շուրջ երկու ամսից:

Նորակառույց սպանդանոցի տարածք այցելելուց հետո հյուրերը եղան Մրգավան համայնքի Պռոշյանի գինու, կոնյակի գործարանին կից կաթիլային եղանակով ոռոգվող 5 հա խաղողի նորատունկ այգիներում, այնուհետեւ Ոսկետափ համայնքում ուսումնասիրեցին լոլիկի եւ պղպեղի տարածքները, եղան նաեւ  «Բորոդինո» պահածոների գործարանի արտադրամասում, ծանոթացան նոր հոսքագծին:

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am