Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Աշխարհի ամենատարեց տղամարդ է ճանաչվել 111-ամյա ճապոնացին

Աշխարհի ամենատարեց տղամարդ է ճանաչվել 111-ամյա ճապոնացին

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում ամենատարեց տղամարդ է ճանաչվել ճապոնացի Սակարի Մոմոին: Գինեսի ռեկորդների գրքի պատվո դիպլոմը երկարակյացին է հանձնվել Տոկիոյի հիվանդանոցներից մեկում, որտեղ նա բուժվում Է, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Լրագրողների հետ կայացած զրույցի ժամանակ Մոմոին նշել է, որ իրեն նորմալ է զգում՝ գանգատվելով սոսկ վատ լսողությունից: Նա նաեւ հավելել Է, որ կցանկանար ապրել եւս երկու տարի: Սակարի Մոմոին դարձել Է մոլորակի ամենատարեց տղամարդն այն բանից հետո, երբ Նյու Յորքում հունիսի սկզբին մահացել Է նախորդ ռեկորդակիրը՝ ամերիկացի Ալեքսանդր Իմիչը: Նա ճապոնացուց մեծ Էր ընդամենը մեկ օրով, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]