Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան գնահատել կադաստրի սպասարկման գրասենյակի աշխատակիցների աշխատանքը

ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան գնահատել կադաստրի սպասարկման 
գրասենյակի աշխատակիցների աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն այս տարվա առաջին կեսից մի շարք միջոցառումներ է ձեռնարկել համակարգի աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով: Այս մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, օգոստոսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը:

«Մեն քայլեր ենք ձեռնարկել հաստիքների համաչափ ծանրաբեռնվածությունը ապահովելու ուղղությամբ, անհրաժեշտության դեպքում կքննարկվի նաև թերծանրաբեռնված հաստիքները կրճատելու, կառուցվածքային վերակազմակերպումներ իրականացնելու խնդիրը»,-նշեց ՀՀ կադաստրի պետական կոմիտեի նախագահը:

Աշխատանքներ են տարվում նաև վարձակալված տարածքների վարձավճարները նվազեցնելու կամ համակարգի տարածքային մարմինները պետական սեփականություն հանդիսացող տարածքներում տեղակայելու, դրանք միավորելու պիլոտային ծրագրի իրականացման ուղղությամբ:

Ինչպես տեղեկացրեց Սարգսյանը, առանձին բարդ կամ անհասկանալի հարցերի օպերատիվ պարզաբանման նպատակով ստեղծվել է բոլոր ռեգիստների ու մասնագետների առցանց կապ:  Բացի այդ, նախատեսվում է հիմնել ուսումնական կենտրոն` սեփական կադրային ռեզերվ ապահովելու համար:  Նոր ձայնա-տեսախցիկներով է համալրվել կոմիտեի կողմից որակավորման քննությունների անցկացման լսարանը, ինչը հնարավորություն կընձեռի առցանց հետևել քննությունների ընթացքին:

Քաղաքացիների համար ավելորդ քաշքշուկները վերացնելու նպատակով Երևանի քաղաքպետարանի հետ ստեղծվել է հանձնաժողով` հողհատկացումների, ինքնակամ կառույցների և առհասարակ անշարժ գույքին առնչվող հարցրերը համատեղ քննարկելու համար:

Համակարգի սպասարկման գրասենյակներում իրականացվելու է քաղաքացիների կողմից կադաստրի աշխատակիցների ռեյտինգային գնահատում` տարբեր գույնի կոճակների սեղմման միջոցով:

Նախատեսվում են նաև կադաստրի համակարգի մասին շնորհանդեսային նյութեր, որոնք հնարավորություն կտան այլ երկրներ արտահանել կադաստրային ծրագրերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]