Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Կադաստրի պետական կոմիտեն աշխատանքներ է տարել ՀՀ-ում ՋիՓիԷս ռեֆերենց կայանների ցանցի շահագործման ուղղությամբ

Կադաստրի պետական կոմիտեն աշխատանքներ է տարել ՀՀ-ում ՋիՓիԷս ռեֆերենց 
կայանների ցանցի շահագործման ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն (ՀՀ ԿԱԱԳԿՊԿ) 2014 թվականի առաջին կեսին արդյունավետ համագործակցային կապեր է հաստատել Նորվեգիայի Թագավորության և Լեհաստանի Հանրապետության հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, օգոստոսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը` ամփոփելով կատարված աշխատանքները:

Հողային ռեսուրսների կայուն կառավարման նպատակով իրենք համագործակցում են Նորվեգիայի Թագավորության հետ: «Կիսամյակի ընթացքում կոմիտեն լայն աշխատանքներ է իրականացրել հայ-նորվեգական ծրագրի շրջանակում:  Մասնավորապես` աշխատանքներ են տարվել ՀՀ տարածքում մշտական գործող ՋիՓիԷս (GPS) ռեֆերենց կայանների ցանցի փորձնական շահագործման ուղղությամբ: Ինչպես նաև օդային լուսանկարահանման աշխատանքների կազմակերպման նպատակով  մշակվել է եռակողմ պայմանագիր ՀՀ ԿԱԱԳԿՊԿ-ի, Նորվեգիայի Թագավորության Քարտեզագրության գերատեսչության և ուկրաինական «Ավիացիոն հաշվարկային կենտրոն» ընկերության միջև:  Վերջինիս հետ նախապատրաստվել է նաև պայմանագիր` կոնֆիդենցիալ տեղեկատվության պահպանության մասին»,- ներկայացրեց Սարգսյանը:

Նրա խոսքով, 2014-ի հունիսին Թուրքիայի Հանրապետությունից դիտորդների այց է կատարվել Հայաստան, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ իրականացվել է օդային լուսանկարների համապատասխան մշակում: Իսկ հունիսի 15-19-ը Հայաստան է ժամանել Լեհաստանի Գեոդեզիայի և քարտեզագրության գերատեսչության պատվիրակությունը, ում հետ կնքվել է գործընկերության պայմանագիր:

Բացի այդ, ՀՀ կադաստրի համակարգը մշտական մեթոդական և այլ օգնություն է ցուցաբերում ԼՂՀ կադաստրի համակարգին: «Օգոստոսի 1-3-ը եղել ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, ուր նախագահի և վարչապետի հետ քննարկել ենք իրենց կադաստրի համակարգում մեր օգնությամբ իրականացվող բարեփոխումների ծրագրերը: Այնտեղ իրավունքի էլեկտրոնային գրանցումն ապահովելու համար մեր օգնությամբ տեխնիկական միջոցներ, այդ թվում սերվերներ են տեղադվել Ղարաբաղի կադաստրի համակարգում»,- ասաց Սարգսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]