Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Իրանի արեւմուտքում տեղի Է ունեցել 5,7 մագնիտուդով երկրաշարժ

Իրանի արեւմուտքում տեղի Է ունեցել 5,7 մագնիտուդով երկրաշարժ

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 5,7 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Իրանի արեւմուտքում՝ Իրաքի հետ սահմանի մերձակայքում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել Է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը: Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է Դեխլորան քաղաքից 50 կիլոմետր դեպի արեւելք: Օջախն ընկած Է եղել 10 կիլոմետր խորության վրա:   

Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել: Սա արդեն տարածաշրջանում երկրորդ երկրաշարժն Է մեկ օրվա ընթացքում: Օգոստոսի 20-ի առավոտյան հայտնի Է դարձել, որ 4,2 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ են գրանցվել երկրի հարավում՝ Թանգ ե Էրամ քաղաքից ոչ հեռու, որը գտնվում Է Բուշերի եւ Ֆարսի նահանգների սահմանին, հաղոդրել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]