1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Forbes-ի ցուցակի գործարարները կոչ են արել լուծելու ուկրաինական ճգնաժամը

Forbes-ի ցուցակի գործարարները կոչ են արել լուծելու ուկրաինական ճգնաժամը

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը եւ ՌԴ-ի, Արեւմուտքի եւ Ուկրաինայի եւս 15 խոշոր գործարարներ, այդ թվում Forbes-ի ցուցակից, կառավարություններին կոչ են արել շուտափույթ լուծելու ուկրաինական ճգնաժամը, որը, նրանց խոսքով՝ լուրջ սպառնալիք Է ներկայացնում համաշխարհային տնտեսության համար, եւ պատրաստ են օգնելու, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:    

«Որպես Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Արեւմուտքի երկրների գործարար հանրակցության անհանգստացած ղեկավարներ՝ մենք մեր կառավարություններին կոչ ենք անում գնալու փոխզիջման եւ գտնելու շարունակվող ճգնաժամի խաղաղ լուծումը: Եթե մենք կարող ենք օգնել այդ գործընթացին, երջանիկ կլինենք անելու դա»,- ասված Է հայտարարության մեջ, որն օգոստոսի 19-ին հրապարակվել Է Virgin ընկերության հիմնադիր Բրենսոնի կայքում:   

Դիմումի տակ, բացի հենց Բրենսոնից, ստորագրել են ռուս եւ ուկրաինացի գործարարներ. «Սվյազնոյ» խմբի գլխավոր տնօրեն Դենիս Լյուդկովսկին,  Novikov Group-ի հիմնադիր Արկադի Նովիկովը, «Ռոլֆ» խմբի հիմնադիր – Պետդումայի պատգամավոր Սերգեյ Պետրովը, Արդի զարգացման ինստիտուի ղեկավար Իգոր Յուրգենսը, Foodline Group-ի հիմնադիր Մաքսիմ Իվանովը, EastOne Group-ի հիմնադիր Վիկտոր Պինչուկը, Concorde Capital ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Մազեպան, КM Core-ի նախագահ եւ տնօրենների խորհրդի նախագահ Եվգենի Ուտկինը:      

Բացի դրանից, փաստաթուղթն ստորագրածների թվում են. բրիտանացի գործարար Մոհամեդ Իբրահիմը, Unilever-ի գլխավոր տնօրեն Փոլ Փոլմանը, eBay-ի համահիմնադիր Ջեֆրի Սքոլը, հնդիկ ձեռնարիչ, Tata Group կոնգլոմերատի տնօրենների խորհրդի նախագահ Ռաթան Թաթան, բանգլադեշցի բանկիր Մուհամեդ Յունուսը, WhatsApp-ի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Յան Քումը եւ Paypal-ի համահիմնադիր Մաքս Լեւչինը, հաղորդել Է ՌԻԱ «Նովոստին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]