Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայ փաստաբանը պատրաստ է եզդիների իրավունքները պաշտպանել միջազգային ատյաններում

Հայ փաստաբանը պատրաստ է եզդիների իրավունքները պաշտպանել միջազգային 
ատյաններում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եթե աշխարհը ժամանակին ճիշտ գնաահատական տար Հայոց ցեղասպանությանը, չէին լինի ոչ Հոլոքոստ, ոչ աշխարհի տարբեր ծայրերում տարբեր ազգությունների նկատմամբ դաժանություններ, այժմ էլ՝ Իրաքում եզդիների նկատմամբ անմարդկային վերաբերմունք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց «ԼԵՎ Գրուպ» փաստաբանական գրասենյակի ղեկավար Լևոն Բաղդասարյանը։ Ըստ փաստաբանի՝ Իրաքում եզդի ազգի նկատմամբ իրականացված անմարդկային և նվաստացնող վերաբերմունքը հակասում է խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ ՄԱԿ-ի Կոնվենցիայի 1-ին հոդվածի դրույթներին։ «Այդ հոդվածի դրույթը ենթադրում է ոչ միայն խոշտանգումների կամ պատժի կիրառումից ձեռնպահ մնալու, այլ նաև որոշակի գործողություններ կատարելու պետության պարտականությունը, որը չի կատարվել»,-ասաց Բաղդասարյանը։

Փաստաբանական գրասենյակի ղեկավարը նաև պատրաստակամություն հայտնեց իրավական հարթության վրա պաշտպանել այն բոլոր եզդիների իրավունքները, որոնց իրավունքները խախտվել են ՄԱԿ-ի Կոնվենցիայի 1-ին հոդվածի դրույթների համաձայն։ «Իրավունքների պաշտպանությունը ներառելու է մինչև խախտված իրավունքի իսպառ վերացում, ընդհուպ՝ բարոյական և նյութական վնասի հատուցմամբ»,- հայտարարեց փաստաբանը։

Հայաստանը խորապես անհանգստացած է Իրաքի հյուսիսում եզդի բնակչության հանդեպ շարունակվող զանգվածային բռնությունների և դրա հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի փաստով:  ՀՀ Նախագահի կողմից հանձնարարականներ են տրվել արտգործնա­խարարությանը և դիվանագիտական առաքելու­թյուն­ների ղեկավարներին՝ միջազ­գային ասպարեզում խնդրին պատշաճ մակարդակով հետամուտ լինելու իրենց ջանքերը կրկնապատկելու համար: Նախագահ Սարգսյանը ՀՀ վարչապետի հետ քննարկել է նաև Հայաս­տանի կողմից տրամադրվող մարդասիրական օգնության՝ նախապես ծրագրված (50 հազար դոլար-խմբ.) ծավալներն ավելացնելու հարցը, ինչին ՀՀ կառավարությունը լուծում կտա առաջիկա օրերի ընթացքում: Խնդիրը շարունակելու է մնալ պաշտոնական Երևանի ուշադրության կենտրոնում, և Հայաստանի Հանրապետությունն իր ուժերի չափով հետևողականորեն սատարելու է փորձության մեջ հայտնված բարեկամ եզդի ժողովրդին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]