Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԵԿՄ պատանի երկրապահների ուսումնավարժական վերջին հավաքը նվիրված էր հայ կին ֆիդայիներին

ԵԿՄ պատանի երկրապահների ուսումնավարժական վերջին հավաքը նվիրված էր հայ կին ֆիդայիներին

ԳԱՎԱՌ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Փակման հանդիսավոր արարողությամբ ավարտվեց Գեղարքունիքի մարզի Հայրավանք համայնքի «Գեղամա» հանգստյան տանը Երկրապահ կամավորների միության կողմից  կազմակերպված ճամբարը, որտեղ այս տարվա հունիսի 2-ից մինչեւ օգոստոսի 19-ը իրենց հանգիստն ու ուսումնավարժական հավաքն անցկացրին 3000 պատանի երկրապահներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ԵԿՄ ճամբարային հավաքի հրամանատար Վարդուհի Մարոնյանը, ճամբարի փակումն ուղեկցվեց  պատանի երկրապահների ուսումնավարժական վերջին՝ 11-րդ հավաքով: Այն նվիրված էր ֆիդայի հայ կանանց եւ  Արցախյան գոյամարտի կին ազատամարտիկներին: Խորհրդանշական խարույկը բովանդակություն առավ նաեւ շքեղ հրավառությամբ եւ պատանի երկրապահների շուրջպարով: Միջոցառմանը հրավիրված կանանց ԵԿՄ վարչության կողմից հանձնվեցին հուշանվերներ: Տոնական միջոցառման մասն էին կազմում Մասիսի, Նաիրիի, Զառի, Բյուրեղավանի վաշտերի ցուցադրական ելույթները: Ճամբարային հավաքի հրամանատարության կողմից պատվոգրերի, մեդալների եւ զինվորական խորհրդանշական կոչումների արժանացան մի խումբ պատանի երկրապահներ: Հրամանատարների հավաստմամբ, այս երեք ամիսները մեծ դերակատարում ունեցան պատանիների ռազմահայրենասիրական ոգին բարձրացնելու հարցում: ԵԿՄ-ն առաջիկայում պատրաստվում է  պատանի երկրապահներին առաջնորդել ուխտագնացության դեպի Արցախ:

 Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]