Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Այս տարի Հայաստան է այցելել 495 հազար 957 զբոսաշրջիկ

Այս տարի Հայաստան է այցելել 495 հազար 957 զբոսաշրջիկ

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում զբոսաշրջային որակի զարգացման, մի շարք իրադարձությունների և միջոցառումների անցկացման, Հայաստանն ավելի ճանաչելի դառնալու և մի շարք այլ գործոնների շնորհիվ տարեցտարի աճում է մեր երկիր այցելող զբոսաշրջիկների թիվը:Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը՝ ներկայացնելով 2014 թվականի առաջին կիսամյակի տվյալները: Նրա խոսքով, առաջին վեց ամսվա արդյունքները նույնպես գոհացուցիչ են:

«17, 3 տոկոս աճ ենք արձանագրել ներգնա զբոսաշրջության ոլորտում: Հայաստան է այցելել 495 հազար 957 զբոսաշրջիկ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Մեխակ Ապրեսյանը:

Ապրեսյանի խոսքով, շատ զբոսաշրջիկներ են այցելում մարզեր: «Եթե 2006-7 թթ. վիճակագրությամբ 25-36 տարեկան զբոսաշրջիկների տեսակարար կշիռն ընդհանուր զբոսաշրջային այցելություններում կազմում էր շուրջ 6 տոկոս, արդեն 2013 թվականի հետազոտության արդյունքները հետաքրքիր պատկեր են արձանագրում. ցուցանիշը հասել է 34 տոկոսի: 28 տոկոսով ավելացել է երիտասարդ զբոսաշրջիկների թիվը»,-ընդգծեց նա:

Ապրեսյանի համոզմամբ, յուրաքանչյուր մարզ իր գրավչությունն ունի զբոսաշրջիկների համար:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետի խոսքով, զբոսաշրջիկների շրջանում հարցումներ են կատարվել, ըստ որոնց Հայաստան այցելած զբոսաշրջիկների մեծ մասը՝ 99 տոկոսը պատասխանել է, որ կվերադառնա մեր երկիր և խորհուրդ կտա իր ծանոթներին ու բարեկամներին այցելել Հայաստան: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]