Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նախկինում դատապարտված հայրն ու որդիները բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ. ՀՔԾ

Նախկինում դատապարտված հայրն ու որդիները բռնություն են գործադրել 
ոստիկանների նկատմամբ. ՀՔԾ

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վեդի քաղաքի Արարատյան փողոցում նախկինում դատված Արթենյանների կողմից հունիսի 29-ին ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության բաժնի աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ մամուլի բաժնից, Ս. Արթենյանը դեռևս 2011 թվականին, հոր և եղբայրների հետ դատապարտված լինելով ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժնի մի խումբ աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու համար, 2014թ. հունիսի 29-ին Վեդի քաղաքում հանդիպելով ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի ԱԳ բաժանմունքի պետ Գարիկ Խ.-ին, վրեժ լուծելու նպատակով տվել է հայհոյանքներ, մեքենայով առևանգել նրան, հետո ճանապարհին վթարի ենթարկվել:

Այնուհետև Ս. Արթենյանի են միացել հայրը և 2 եղբայրները, ովքեր ևս բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցրել ոստիկանության աշխատակիցների հասցեին: Հասարակական կարգը փորձել է վերականգնել այդ պահին ճանապարհով ընթացող ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի անչափահասների բաժանմունքի օպերլիազոր Գրիգոր Ք-ն, ով ևս Արթենյանների կողմից ենթարկվել է բռնության: Նրան մի կերպ հաջողվել է փախչել դեպքի վայրից և կատարվածի մասին հայտնել ոստիկանության Արարատի բաժին:

Հայր և որդի Արթենյաններին մեղադրանք է առաջադրվել, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]