Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ոստիկանությունն աննախադեպ և արտառոց տեսանյութ է հրապարակել Նոյեմբերյանի ոսկու խանութի գողությունից

Ոստիկանությունն աննախադեպ և արտառոց տեսանյութ է հրապարակել Նոյեմբերյանի 
ոսկու խանութի գողությունից

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկու երիտասարդ ընկերներ օգոստոսի 13-ին հարձակում են գործել Նոյեմբերյանի ոսկու խանութներից մեկի վրա` չիմանալով, որ խանութը հսկվում է տեսանկարահանող սարքերով: Ոստիկանությունը հրապարակել է տեսանյութը` տեղեկացնելով, որ Նոյեմբերյանի ոստիկանությունը բերման է ենթարկել ավազակային հարձակում կատարած երիտասարդին, ով փորձել էր դանակի սպառնալիքի տակ ոսկյա զարդեր հափշտակել: Նախկինում դատապարտված Տիգրան Յարատովը Տաշիրի շրջանից է: Նրան գողության հարցում օգնել է ընկերը: Իրավապահները տեղ են հասել ահազանգից անմիջապես հետո ճշտել էին, թե հարձակում կատարողը, որ ուղղությամբ է փախել և արտաքին նկարագրով գտել, ձերբակալել են հանցագործին: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում զետեղված տեսանյութը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]