1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Եթե դատապարտվեր Հայոց ցեղասպանությունը, 21-րդ դարում նոր ցեղասպանություններ չէին լինի. Ռուբեն Մելքոնյան

Եթե դատապարտվեր Հայոց ցեղասպանությունը, 21-րդ դարում նոր 
ցեղասպանություններ չէին լինի. Ռուբեն Մելքոնյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, հայությունը պետք է անկողմնակալորեն դատապարտի Իրաքի հյուսիսում եզդիների նկատմամբ իրականացվող ցեղասպան գործողությունները, որպեսզի 21-րդ դարում չկրկնվի այն, ինչ տեղի ունեցավ 20-րդ դարում հայերի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը` հավելելով, որ հնարավորության սահմաններում Հայաստանը և հայությունը պետք է նաև օգնի բարեկամ ժողովրդին:

Մերձավոր Արևելքում այսօր տեղի ունեցող իրադարձությունները, փորձագետն, առաջին հերթին Արևմուտքի երկակի քաղաքականության դրսևորում որակեց: «Իրաքում մեր բարեկամ ժողովրդի` եզդիների նկատմամբ այսօր ցեղասպանություն են իրականացնում այն նույն խմբավորումները, որոնք ծրագրում էին իրականացնել նաև Քեսաբում և արել են Սիրիայում, որի ժամանակ Արևմուտքը դա ներկայացնում էր որպես ժողովրդավարության հաղթարշավ: Մյուս կողմից` արևմտյան աջակցությամբ կազմավորված այս խմբավորումներն այսօր Արևմուտքի համար դարձել են գլխացավանք»,- թուրքագետը:

Ինչ վերաբերում է Թուրքիայի մասնակցությանը` Մելքոնյանն ընդգծեց, որ ծայրահեղ իսլամիստներին աջակցելու առումով Թուրքիան անսահման մեծ դերակատարություն ունի: «Քեսաբում այդ ծայրահեղ իսլամիտստները հենց Թուրքիայի աջակցությամբ էին մտել, և այսօր եզդիների ցեղասպանությունն իրականացնող իսլամիստները Թուրքիայի անվերապահ աջակցությունն ունեն: Եվ երիցս ճշմարիտ է այն պնդումը, որ եթե դատապարտվեր Հայոց ցեղասպանությունը, ապա նոր ցեղասպանություններ տեղի չէին ունենա և քանի դեռ դա տեղի չի ունեցել, մենք անընդհատ ականատեսն ենք լինելու ցեղասպանական դրսևորումների»,- ամփոփեց նա:

Իրաքի հյուսիսում եզդիներին կանխամտածված սպանում են կրոնական հողի վրա, իսկ ցանկացած խմբի կանխամտածված ոչնչացում կրոնական տարբերակիչով` ցեղասպանություն է:

1948թ. դեկտեմբերի 9-ին Միավորված ազգերի կազմակերպությունը ընդունած «Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին» կոնվենցիան ցեղասպանություն է համարում որևէ ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական խմբի մասնակի կամ ամբողջական ոչնչացման նպատակով իրականացվող խմբի անդամների սպանությունը, ինչպեսնաեւ խմբի համար միտումնավոր կերպով կենսական այնպիսի պայմանների ստեղծում, որոնք ուղղված են խմբի անդամների լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]