Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Լիբանանում Ազնավուրի կոչը սկանդալի առիթ է դարձել

Լիբանանում Ազնավուրի կոչը սկանդալի առիթ է դարձել

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի հեռարձակման կորպորացիայի (LBC), որն այդ երկրում առաջին մասնավոր հեռուստաընկերությունն է, լրագրող Մարսել Ղանեմին Արևելքի հալածված քրիստոնյաների հարցում արտահայտած դիրքորոշման համար վիրավորել է աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրին`անվանելով նրան «ծերուկ»: Ազնավուրը կոչ էր արել Ֆրանսիային` քրիստոնյաներին վերաբնակեցնել այդ երկրի լքված գյուղերում:

Nouvelles d'Armenie-ի փոխանցմամբ` լիբանանյան Aypoupen.com-ի լրագրող Կարապետ Գոչունյանը քաղաքական «Խալամ Էնաս» թոք շոուի ժամանակ հրապարակայնորեն դիմել է Մարսել Ղանեմիին: «Պարոն Ղանեմի, Շառլ Ազնավուրը հայ համայնքի կողմից ամենահարգված անձանցից մեկն է: Դուք ազատ արտահայտվելու և կարծիք հայտնելու իրավունք ունեք, բայց դա չի նշանակում, որ կարող եք վիրավորել Շառլ Ազնավուրին: Մենք պահանջում ենք անմիջապես ներողություն խնդրել...»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է Գոչունյանը:

Շառլ Ազնավուրը կոչ էր արել Ֆրանսիայի իշխանություններին հյուրընկալել Իրաքում և Սիրիայում վտանգված փոքրամասնություններին և օգնել նրանց վերակենդանացնել ֆրանսիական հին գյուղերը: «Կրոնական պատերազմում, որն այժմ համակել է Իրաքն ու Սիրիան, կարևոր է անշուշտ հոգ տանել Արևելքի քրիստոնյաների, քրդերի, եզդիների և մյուսների մասին: Սակայն այս ցանկում չպետք է մոռանալ իմ սրտի համար թանկ մի համայնքի՝ հայերի մասին: Երբեք չենք խոսում այդ մասին: Սիրիայում դեռ երեկ կար մոտ երկու հարյուր հազար հայ»,- նշել էր Ազնավուրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]