Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԱՄՆ խորապես մտահոգված է Կարեն Պետրոսյանի մահվան կապակցությամբ

ԱՄՆ խորապես մտահոգված է Կարեն Պետրոսյանի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետական դեպարտամենտ հայտրարություն է տարածել Ադրբեջանում գերի ընկած և մահացած Կարեն Պետրոսյանի դեպքի առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պետքարտուղարության հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ ԱՄՆ խորապես մտահոգված է Կարեն Պետրոսյանի մահվան կապակցությամբ, որը, համաձայն բազմաթիվ մեղադրանքների չի եղել բնական պատճառների արդյունք և գրանցվել է այն ժամանակ, երբ Պետրոսյանը գտնվել է Ադրբեջանի վերահսկողության ներքո:

«Միացյալ Նահանգներն իր անկեղծ ցավակցություններն է հայտնում պարոն Պետրոսյանի ընտանիքին: Մենք կոչ ենա անում Ադրբեջանի կառավարությանն իրականացնել այս միկջադեպի ամբողջական և թափանցիկ հետաքննություն և հրապարակել դրանց արդյունքները:

Մենք հիշեցնում ենք Ադրբեջանի և Հայաստանի կառավարություններին իրենց այն պատրավորությունների մասին, որոնք ստանձնել են միջազգային հումանիտար իրավունքի շրջանակներում, հատկապես գերի ընկածների հանդեպ մարդկային վերաբերմունք ցուցաբերելու պարտավորությունների: Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին հնարավորություն տալ Կարմիր Խաչի Միջազգային Կազմակերպությանը հանդիպել հակամարտությանն առնչվող պատճառներով գորի ընկած և բանտարկյալ դարձած բոլոր անձանց հետ»,- նշվում է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ: 

ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը ս.թ. օգոստոսի 7-ին, դեռևս չպարզված հանգամանքներոււմ, հատել էր հայ-ադրբեջանական պետական սահմանը և հայտնվել ադրբեջանական գերության մեջ: Չնայած ադրբեջանական իշխանությունների զանազան մեկնաբանություններին, ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ Կարեն Պետրոսյանը չի հանդիսանում ՀՀ ԶՈՒ զինծառայող: Կարեն Պետրոսյանի հարազատների հավաստմամբ, ինչպես նաև նրա բժշկական փաստաթղթերի համաձայն, վերջինս առողջական խնդիրներ, առավել ևս սրտանոթային հիվանդություններ չի ունեցել և եղել է փաստացի առողջ: Ադրբեջանական կողմը, չբավարարվելով գերեվարված ՀՀ քաղաքացու նկատմամբ կիրառված ակնհայտ անմարդկային վերաբերմունքով, ենթարկել է Կարեն Պետրոսյանին նվաստացումների, տանջանքների և կտտանքների` հասցնելով նրան մահվան. այս ամենի ապացույցը ադրբեջանական լրատվամիջոցներով շրջանառվող տեսանյութերն ու լուսանկարներն են: ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովը պաշտոնապես պահանջում է անկախ միջազգային փորձագետների կողմից դիակի դատաբժշկական փորձաքննություն` մահվան պատճառները պարզելու համար: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]