1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստան այցելած իսլամացած հայերը պատմական Տիգրանակերտ կվերադառնան միասնականության գիտակցումով

Հայաստան այցելած իսլամացած հայերը պատմական Տիգրանակերտ կվերադառնան 
միասնականության գիտակցումով

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Դիարբեքիր (Տիգրանակերտ) քաղաքից ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրով Հայաստանում հյուրընկալվող 50 ծպտյալ հայերը պատմական Հայաստան են վերադառնալու տոգորված միասնականության գաղափարով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, օգոստոսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Դիարբեքիրի հայ համայնքի ներկայացուցիչ Օհաննես Օհանյան (Գաֆուր Թուրքայ), ով երրորդ անգամ է այցելում Հայաստան: Նրա խոսքով, նախաձեռնությունը մասնավորապես կարևոր էր Թուրքիայում բնակվող հայերի մի հատվածի և հայության մյուս մասի հետ իննսուն տարի առաջ Հայոց ցեղասպանության տարիներին խզված կապը վերականգնելու և վերամիավորվելու տեսնակյունից: «Հայաստանում գտնվելու տասնհինգ օրում տեսանք, որ նույն նպատակներն ունենք համախմբվելու և միասնականությունը պահապնելու համար և Տիգրանակերտ այս գիտակցումով ենք վերադառնում»,- ասաց նա:

Այցը Հայաստան հնարավորություն է տալիս նաև վերականգնել կորսված կապերը իրենց ազգականների հետ: «Ցեղասպանության տարիներին մեր ողջ ընտանիքը կոտորվել է, և միայն երեք երեխա են կարողացել փրկվել: Նրանցից մեկին մայրը կարողացել է իր հետ Սիրիա տանել, որտեղից էլ ի վերջո եկել և Հայաստանում են հաստատվել: Իսկ մյուս երկու եղբայրները կարողացել են գոյատևել Արևմտյան Հայաստանում բռնի իսլամանափոխ լինելով: Առաջին անգամ Հայաստան գալով` շատ տպավորված և կրկնակի զգացված էի, քանի որ կարողացա գտնել և ծանոթանալ Հայաստանում բնակվող հորեղբորս ընտանիքի հետ»,- պատմեց Օհանյանը:

Ժամանակակից Թուրքիայի տարածքում բնակվում են 2-4 մլն ծպտյալ հայեր, իսկ ոչ պաշտոնական տվյալների համաձայն, նրանց թիվը հասնում է մինչև ութ միլիոնի: Դիարբեքիրը համարվում է Թուրքիայի քրդաբնակ շրջաններից մեկը, ուր ապրում են նաև մեծ թվով ծագումով հայեր, ովքեր միայն վերջերս են սկսել հայտնել իրենց իրական էթնիկ ծագման մասին:

Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը նշեց, որ ««Արի տուն» ծրագիրը թեև սկզբնական շրջանում հակասական արձագանք ստացավ հասարակության և լրատվամիջոցների շրջանակում, սակայն տարիները ցույց տվեցին, որ արդյունավետորեն խթանում է շփումը Սփյուռքի և Հայաստանի 13-17 տարեկան պատանիների և աղջիկների միջև: «Այս անգամ առաջին անգամ «Արի տուն» ծրագրով հրավիրել ենք թուրքահայերի` անկախ կրոնական պատկանելությունից, ում համար որոշվեց վերացնել տարիքային սահմանափակումը:  Ծրագրով ժամանած դիարբեքիրցի հայերի մեջ անգամ մինչև 78 տարեկան մարդիկ կան»,- ասաց Սրապիոնյանը:

Օգոստոսի 5-ին Էջմիածնի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում կայացել է «Արի տուն» ծրագրով Հայաստան ժամանած ծպտյալ հայերից երկուսի մկրտությունը: Էջմիածնում մկրտվելու որոշում էին կայացրել Ռահիմ Կարաքաշն ու Ստեփան Չելիքը, ովքեր մկրտվելուց հետո ստացան Անժել ու Ստեփան անունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]