Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Աշնանից կգործի Սիմֆերոպոլ-Երևան ավիաչվերթ

Աշնանից կգործի Սիմֆերոպոլ-Երևան ավիաչվերթ

ՂՐԻՄ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոտ ժամանակներս Ղրիմի իշխանություններն ավիափոխադրողների հետ համատեղ նախատեսում է ավիաչվերթեր իրականացնել դեպի Հայաստան և Իսրայել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Ղրիմի տրանսպորտի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Անատոլի Ցուրկինը: Սիմֆերոպոլ-Երևան և Սիմֆերոպոլ-Թել-Ավիվ ուղղություններով չվերթերը, Ցուրկինի խոսքով, կբացվեն աշնանը:

Արդեն իսկ «Գրոզնի-ավիա» ավիաընկերությունը սկսել է իրականացնել Սիմֆերոպոլ-Ստամբուլ չվերթը:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ուղևորահոսքը 2014թ-ի հուլիսին 2013թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 35 տոկոսով: Եթե 2013թ-ի հուլիսին «Զվարթնոց»-ի ծառայություններից օգտվել է 179 հազար 620 ուղևոր, ապա 2014թ-ի հուլիսի ցուցանիշը 242 հազար 98 է: Եթե 2013թ. հուլիսին դեպի «Զվարթնոց» կանոնավոր չվերթեր իրականացնում էին 27 ավիաընկերություններ, ապա այժմ դրանց թիվը 33 է:

Բացի այդ ավիաընկերություններից շատերն ավելացրել են իրենց հաճախականությունները բոլոր ուղղություններով, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գնի նվազմանը:

ՀՀ կառավարությունը 2013 թվականի հոկտեմբերի 23-ի որոշմամբ հաստատեց Հայաստանում մրցունակ ու շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման հայեցակարգ-ծրագիրը, որը ենթադրում է անցում «Բաց երկնքի» քաղաքականությանը: Դրա շնորհիվ նախատեսվում է, որ մեր երկրի ՀՆԱ-ն կաճի 1.5 տոկոսով, ավիատոմսերի գները կնվազեն 10-ից 50 տոկոսով, կստեղծվի 20 հազար նոր աշխատատեղ, ուղևորափոխադրումները կաճեն 20-25 տոկոսով և այլն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]