Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արդարադատության նախարարը գոհ է իր ձևավորած թիմի աշխատանքից

Արդարադատության նախարարը գոհ է իր ձևավորած թիմի աշխատանքից

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարությունը միայն արդարադատության նախարարը չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Նրա խոսքով՝ անցած եռամսյակում կատարված աշխատանքները ներկայացնելու համար նա որոշեց ներկայացնել իր թիմին: Փոխնախարարների հետ հրավիրված ասուլիսում ամփոփվեց նախարարի պաշտոնավարման 100 օրը: «Ձևավորված թիմը հավակնոտ է, ունի իր առջև դրված որոշակի լուրջ խնդիրներ և ծրագրեր: Պրոֆեսիոնալների թիմ է, հայրենասեր և համարձակ մարդկանցով, որն իրականացնելու է իր առջև դրված ծրագրերը»,- «Արմենպրես» -ի փոխանցմամբ՝ նշեց Մանուկյանը:

Նախարարի խոսքով՝ երեք ամիսը շատ կարճ ժամանակահատված է՝ խոսելու գլոբալ խնդիրների լուծման մասին: «Երեք ամսում մեծ տեղաշարժեր հնարավոր չեն: Սակայն մեզ հաջողվել է այս երեք ամսում իրականացնել այս թիմի ձևավորումը, որը կլուծի նախարարության և կառավարության առջև դրված բարդ խնդիրները»,-նշեց Հովհաննես Մանուկյանը:

Լրագրողներից մեկը փորձեց ճշտել արդյոք ճի՞շտ են այն տեղեկությունները, որ Մանուկյանի՝ Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովում ընդգրկված չլինելը նախարարին սրտնեղելու առիթ է տալիս:

Մանուկյանը պատասխանեց. «Իմ տեղեկությունները բացարձակ այլ բանի մասին են վկայում: Սրտնեղված լինելու խնդիր չունեմ, որովհետև անկախ նրանից՝ կա՞մ այդ հանձնաժողովում, թե՞ ոչ, արդարադատության նախարարը պաշտոնի բերումով չի կարող ձեռնպահ մնալ այնպիսի գործընթացից, ինչպիսին է սահմանադրության փոփոխությունների նախագծի մշակումը  և քննարկումը»:

ՀՀ նախագահի 2014 թ. ապրիլի 30-ի հրամանագրով Հովհաննես Մանուկյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]