Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սպորտի նախարարը Սյունիքում կոչ է անում մասսայականացնել ֆիզկուլտուրան

Սպորտի նախարարը Սյունիքում կոչ է անում մասսայականացնել ֆիզկուլտուրան

ԿԱՊԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն իր մարզային այցելությունները սկսել է Սյունիքից, քանի որ, ըստ նախարարի, մարզն ունի ֆիզկուլտուրայի մասսայականացման ու սպորտի զարգացման խնդիր: Օգոստոսի 11-ին ժամանելով Սյունիք` նախարարը հանդիպել է մարզպետի տեղակալ Աշոտ Մարդյանի, որից հետո մարզի սպորտի բնագավառի պատասխանատուների հետ` նպատակ ունենալով ծանոթանալ ոլորտի խնդիրներին եւ համատեղ գտնել լուծումներ: Հանդիպման սկզբում նախարարը պատասխանեց մասնակիցների հարցերին: Ներկայացնելով Կապան քաղաքի մարզադպրոցներում վերջին տարիներին կատարված աշխատանքները` քաղաքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Դավիթ Դավթյանը ներկայացրեց քաղաքի մարզադպրոցի հատակի նորոգման խնդիրը, որին նախարարը տեղյակ էր եւ խոստացավ մանրամասնորեն ծանոթանալ տեղում եւ հնարավարության դեպքում ընդգրկել եկող տարվա ծրագրերում: Մարզի սպորտի ոլորտի խնդիրներից նշվեց նաեւ Կապանի մարմնամարզության դպրոցի ջեռուցումը, Քաջարանի ծանրամարտի դպրոցի նորոգումը, դրանք մարզագույքով ապահովումը, ֆինանսների սղությունը, որի պատճառով սյունեցի մարզիկները հաճախ չեն կարողանում մասնակցել հանրապետությունից դուրս կազմակերպվող մարզական առաջնություններին: Բարձրացված խնդիրներից տեղյակ էր նախարարը եւ դրանց լուծում տալու համար առաջարկեց գրավոր ներկայացնել նախարարություն: Դիմելով հանդիպման մասնակցիներին, նախարարը հարցրեց, թե ինչ է պետք անել, որպեսզի մարզում ակտիվանա ֆիզկուլտուրան եւ սպորտը, քանի որ տարբեր մարզաձեւերից մարզի այսօրվա  արդյունքները գոհացուցիչ չեն: «Ես ցավում եմ, որ Սյունիքում այդ խնդիրը կա, բայց չեմ մեղադրում ձեզ, խնդրում եմ, որ մի քիչ լուրջ վերաբերվեք դրան եւ արդյունքը երեւալու է», - ասաց նախարարը` ավելացնելով, որ մյուս մարզերը նույն պայմաններում են աշխատում, սակայն այնտեղ արդյունքներն ավելի բարձր են, քան Սյունիքում: Նախարարը նշեց, որ խնդրի լուծման համար մարզպետարանի հետ որոշ ծրագրեր արդեն իսկ քննարկել է, որոնց մի մասը կյանքի կկոչվի գալիք սեպտեմբերից: Նախարարը նշեց նաեւ, որ անարդյունավետ են ֆիզկուլտուրայի դասաժամերը դպրոցներում: Այս խնդրին եւս պետք է ուշադրություն  դարձնել, հետաքրքրություն առաջացնել երեխաների մեջ, որպեսզի նրանք սիրով մասնակցեն ֆիզկուլտուրայի դասաժամերին: Նախարարը հանդիպումից հետո եղավ Բաղաբուրջի հուշահամալիրում, ծաղկեպսակ դրեց զոհված ազատամարտիկների շիրիմներին: Աշխատանքային այցի հաջորդ օրը` օգոստոսի 12-ին, նախարարը կլինի Քաջարանում եւ Գորիսում, հանդիպումներ կունենա քաղաքապետերի հետ, կայցելի մարզական կառույցներ` հիմնախնդիրներին տեղում ծանթանալու համար: Սիսիանում` հանրապետության 2015թ. երիտասարդության մայրաքաղաքում, նախարարը կմասնակցի Երիտասարդության համաշխարյահային օրվա առիթով կազմակերպված տոնակա միջոցառմանը:

 

 Գոհար Իսախանյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]