1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայկ Քոթանջյանը` Սոչիում բանակցությունների նախաշեմին միջպետական հարաբերություններում վարքականոնի սկզբունքների ու նորմերի պահպանման մասին

Հայկ Քոթանջյանը` Սոչիում բանակցությունների նախաշեմին միջպետական 
հարաբերություններում վարքականոնի սկզբունքների ու նորմերի պահպանման մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի քաղաքական գիտության ասոցիացիայի Նախագահ, ՌԴ ռազմական գիտությունների ակադեմիայի ընտրված անդամ, ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի հրավիրված պրոֆեսոր, քաղաքական գիտությունների դոկտոր (ՌԴ), գեներալ-մայոր Հայկ Սարգսի Քոթանջյանն «Արմենպրես»-ին խնդրեց հրապարակել իր հետևյալ հայտարարությունը:

«Սույն հայտարարությունը թելադրված է Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններին վերջերս տեղի ունեցած մարտական գործողություններով Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև հրադադարի խախտման հետևանքով առաջացած լարվածության վերացմանը նպաստելու ձգտումով, մարտական գործողություններ, որոնք սկսվեցին Սոչիում Մինսկի խմբի համանախագահի՝ ի դեմս Ռուսաստանի Դաշնության Նախագահի հրավերով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունների նախաշեմին:

Ինչպես գիտենք, ՄԱԿ-ի Կանոնադրությունում և դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի ներածականում նշվում է միջազգային հարաբերությունների ընդհանուր նպատակներն ու սկզբունքները պետությունների ինքնիշխան հավասարության, միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման և պետությունների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը աջակցությանը առնչությամբ: Քանի որ միջպետական հարաբերություններում վարքականոնները սահմանված չեն միջազգային ստանդարտների որև է միասնական կանոնագրքում, դրանք կարող են մեկնաբանվել որպես ՄԱԿ-ի Կանոնադրության ու Վիեննայի կոնվենցիայի նպատակների ու սկզբունքների արտացոլում միջպետական հարաբերությունների ժամանակ պրոֆեսիոնալ վարքի մեկուսախմբային կանոններում, ներառյալ՝ այցելությունների հրապարակային ելույթների, գործարար հանդիպումների, ինչպես նաև միջազգային հարաբերությունների սուբյեկտների միջև բանակցությունների կանոնակարգը և ոճը: Այս իմաստով միջպետական հարաբերությունների վարքականոնի  մասին խոսելիս նկատի է առնվում այս կամ այն պետության ու գործչի քաղաքական մշակույթի համապատասխանությունը այլ պետությունների հետ հարաբերությունների որոշակի կանոններին ու ավանդույթներին: Ընդսմին որպես միջպետական հարաբերությունների գլխավոր սուբյեկտներ և տվյալ վարքականոնի նորմերի կրողներ հանդես են գալիս ոչ միայն պետությունների ղեկավարների դիվանագիտական գործակալները՝ ի դեմս նրանց ներկայացուցիչների, այլև հենց իրենք՝ պետությունների ղեկավարները: Կարևոր է նշել, որ ինչպես ՄԱԿ-ի Կանոնադրությունը, այնպես էլ Վիեննայի կոնվենցիան ընդունել են և՜ Հայաստանի Հանրապետությունը, և՜ Ադրբեջանը:

Տվյալ մոտեցման կիրառումը, այլ մոտեցում չլինելու պայմաններում, հնարավորություն է տալիս մեկնաբանելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ՝ ի դեմս ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներից մեկի՝ ՌԴ Ղեկավարի  հովանու ներքո կազմակերպվող բանակցություններում իր գործընկերների հետ Ադրբեջանի ղեկավարի կողմից միջպետական հարաբերությունների վարքականոնների նորմերի պահպանման փաստը:

Այս իմաստով իմ Հայտարարության հղումը ոչ միայն ՄԱԿԻ-ի Կանոնադրությանը, այլև Վիեննայի կոնվենցիային, թեև Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, քողարկում է խորին անբավարարությունը տվյալ քաղաքական դիվանագիտական փաստով, որն առկա է 1994 թ. մայիսին Հայաստանի Հանրապետության, Ադբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև հրադադարի մասին եռակողմ պայմանագրի կնքման և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երեք մշտական անդամների՝ Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի Հանրապետության Համանախագահության հովանու ներքո Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև ընթացող բազմամյա բանակցությունների պայմաններում:         

Դրա հետ մեկտեղ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի ղեկավարների միջև բանակցություններից երկու օր առաջ՝ 2014 թ. օգոստոսի 6-ին, Ադրբեջանի Նախագահ պ-ն Իլհամ Ալիևի պաշտոնական կայքում «Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիեւն այցելել է N-րդ զորամասն Աղդամում»  վերնագրով տեղադրվել է նրա ելույթի տեքստը: Տվյալ ճառում հարևան պետության ղեկավարն իրեն թույլ է տվել Հայաստանի Հանրապետության հասցեին արտահայտություններ, որոնք գռեհկորեն խախտում են միջպետական հարաբերությունների ընդունված նորմերը:

Ադրբեջանի ղեկավարի ելույթի պաշտոնական տեքստից մի հատված ունի հետևյալ տեսքը. «...Եթե հայկական ֆաշիստական պետությունը չհրաժարվի իր կեղտոտ ձեռնարկումներից, ապա հայկական պետության գոյությունն իսկ կարող է հայտնվել հարցականի տակ…»:

Որպես Հայաստանի քաղաքական գիտությունների ասոցիացիայի Նախագահ իմ պարտքն եմ համարում նշել, որ նման հայտարարություններն ընդունելի չեն պաշտոնական միջպետական առնչություններ ունեցող հարևան պետությունների ղեկավարների համար, հատկապես՝ խաղաղ բանակցությունների նախօրեին:

Իր  միանգամայն չարդարացված ձևակերպումներով Ադրբեջանի Նախագահ՝ պ-ն Իլհամ Ալիևը գռեհկորեն խախտել միջպետական հարաբերությունների նպատակները, սկզբունքները և նորմերը, որոնք հաստատված են ՄԱԿ-ի Կանոնադրությունում և «Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի» ներածականում:

«Ֆաշիստական պետություն» ձևակերպումը, որը Հայաստանի Հանրապետության հասցեին հնչեցրել է Ադրբեջանի Նախագահը, կարող է միայն խոչընդոտել Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատմանը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի Համանախագահ Ռուսաստանի Դաշնության Նախագահի հրավերով Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կայանալիք հանդիպման հաջողությանը:

2014 թ. օգոստոսի  8-ին Սոչիում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Ղեկավարների հանդիպման նախօրեին պատիվ ունեմ հույս հայտնելու, որ հարևան պետության ղեկավարի նման՝ միջպետական հարաբերությունների միջազգային նորմերին անհարիր, արտահայտությունները այլևս չեն կրկնվի:

Հայկ Քոթանջյան

Հայաստանի քաղաքական գիտության ասոցիացիայի Նախագահ

Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար»:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]