Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Երևանի կենդանաբանական այգում բնակություն կհաստատեն 5 կատվային լեմուրներ

Երևանի կենդանաբանական այգում բնակություն կհաստատեն 5 կատվային լեմուրներ

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի կենդանաբանական այգի են բերվել  5 կատվային լեմուրներ (Lemur catta): Կենդանիները Հայաստան են բերվել Երևանի և Երուսաղեմի կենդանաբանական այգիների միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացել է Երևանի կենդանաբանական այգու հասարակայնության հետ կապերի բաժնից:

Երուսաղեմի բիբլիական կենդանաբանական այգուց տեղափոխված կատվային լեմուրների առաջին հրապարակային ցուցադրությունը տեղի կունենա օգոստոսի 6-ին  կենդանաբանական այգում:

Լեմուրներն, իրենց կենսապայմանների առանձնահատկություններին համապատասխան, կապրեն կենդանաբանական այգու ջրավազաններից մեկի կղզյակում: Կատվային լեմուրները գրանցված են Բնության պահպանության միջազգային միության կարմիր ցուցակում՝ «վտանգված» կարգավիճակով: Վերջինների երկրից երկիր տեղափոխումը կարգավորվում է «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայով, որին Հայաստանը միացել է 2009 թվականին: Կոնվենցիայի հավելվածներում ներառված կենդանիների ներկրումն ու արտահանումը կազմակերպվում է բացառապես CITES-ի թույլտվությամբ:

2011-ից Երևանի կենդանաբանական այգին համագործակցում է աշխարհի մի շարք կենդանաբանական այգիների և կենդանատեսակների պահպանությամբ զբաղվող կառույցների հետ՝ իրականացնելով իր հիմնական առաքելություններից մեկը՝ անհետացման եզրին գտնվող կենդանատեսակների պահպանությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]