Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է 10 օրում փաստաթղթաշրջանառության ոլորոտի աշխատանքների հաշվետվությունը

Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է 10 օրում փաստաթղթաշրջանառության ոլորոտի աշխատանքների հաշվետվությունը

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարարության հարկային տեսչությունների կողմից առանձնացված  ոչ բարեխիղճ հարկ վճարողների նկատմամբ հուլիսի 20-ից 30-ն ընկած ժամանակահատվածում շարունակվել են շրջանառությունների և գների թերհայտարարագրումների բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից,  8 հարկ վճարողի մոտ իրականացված չափագրումների արդյունքում արձանագրվել են ապրանքային մնացորդների  և գների խախտման դեպքեր, այդ թվում` «ՌԱՖ ՕՋԱԽ», «ՎԱՌՆԱ ՏՐԵՅԴ», «ԴՈՒՍՏՐ ՄԱՐԻԱՆՆԱ», «ՎՈԼՖԵՆԳՐՈՒՊ» ՍՊԸ-ներում: «ԱԼԵՔՍ ԳՐԻԳ» ՍՊԸ-ում իրականացվել է չափագրում, որի  ընթացքում կատարվել է 436.5 միլիոն դրամի լրացուցիչ հարկային պարտավորությունների նախնական հաշվարկ` նյութերին տալով համապատասխան ընթացք: «ԲՐԵԻՆԴ» ՍՊԸ-ում իրականացված չափագրման արդյունքում հայտնաբերվել են շեղումներ, որոնց վերաբերյալ նախնական հաշվարկի համաձայն առաջադրվել է 5.9մլն դրամի հարկային պարտավորություններ:

Յոթ հարկ վճարողների մոտ իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել են հայտարարագրած տվյալներում իրական գների և ձեռքբերվածի (հավելաճի) ակնհայտ տարբերություններ,  «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետի խախտումներ (զեղչի հայտարարություն չեն ներկայացրել, սակայն կիրառում են զեղչեր), այդ թվում` «ԳԱՐԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ,  «ԲԵՍԹՌԻԹԵՅԼ», «ՍՓԵՆԻՇՌԻԹԵՅԼ», «ԲԻԱՐՖԵՅՇԸՆՌԻԹԵՅԼ» ՓԲԸ-ները  և այլն:

Ցանկում ներառված հարկ վճարողներց 10-ի մոտ իրականացվել են ՀԴՄ շահագործման կանոնների պահպանման ճշտության ստուգումներ, որոնց արդյունքում արձանագրվել է 12.5 մլն դրամի տուգանք (այդ թվում` «ՏՈՍՊ» ԲԲԸ-ում, «ՆԱԽՇԻՆ»,  «ՀԶՈՐ ԱՐԳԻՇՏԻ» և «ՀՐԱԿՆԱՏ» ՍՊԸ-ներում և այլն): Մանրածախ առևտրի ցանցում խոշոր հարկ վճարողների մոտ ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտման ստուգումների արդյունքում արձանագրված  տուգանքները կազմել են. «Արսուգրիգ» ՍՊԸ-ում՝ 600 հազար դրամ, «Սաս-Գրուպ» ՍՊԸ-ում՝ 5.3 մլն դրամ, «Բիզնես Լիդեր Հոլդինգ» ՍՊԸ-ում՝ 3.2 մլն դրամ, «Նոր Զովք» ՍՊԸ-ում՝ 2.4 մլն դրամ:

Աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու  8 ստուգումների արդյունքում հայտնաբերվել են ավելի քան 21 չգրանցված աշխատողներ և արձանագրվել են 2 միլիոն 160.1 հազար դրամի հարկային պարտավորություններ (այդ թվում՝  «ՔՐԻՍՏԻՆԵ» և «ԷՅՋԻ ՀՈԼԴԻՆԳ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ՍՊԸ-ներում` 6-ական չգրանցված աշխատող և այլն):

Հուլիսի երրորդ տասնօրյակում, ընդհանուր առմամբ, իրականացվել է 43 հսկողական միջոցառում, որոնցից բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության արդեն ավարտված 7 ստուգումների արդյունքում արձանագրվել է 253.3 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: Նշված տնտեսվարող սուբյեկտներից ամենախոշոր հարկային պարտավորությունն արձանագրվել է «ԱԼՄԵՈ» ՍՊԸ-ի մոտ. ստուգման ընթացքում ընկերության կողմից հաշվապահական փաստաթղթեր չեն ներկայացվել՝ արդյունքում հարկերը հաշվարկվել են անուղղակիորեն կիրառելով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի պահանջները:  Կառավարության 18.09.1998թ. թիվ 580 որոշմամբ սահմանված կարգի 4-րդ բաժնի դրույթների պահանջներին համապատասխան՝ ընկերության նկատմամբ հաշվարկվել է 229.6 մլն դրամի հարկային պարտավորություններ, իսկ «ՌՈԲԵՐՏՈ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ-ի մոտ` 7.0 միլիոն դրամի և այլն: 96 հարկ վճարողների մոտ իրականացվող հսկողական միջոցառումներն ընթացքի մեջ են:

Հուլիսի 3-րդ տասնօրյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նկատվել է դուրս գրված հարկային հաշիվների աճ 48.3%-ով (86 հազար 486 հատով), որի ընդհանուր գումարը կազմել է 8մլրդ 184.0մլն դրամ, այսինքն  դուրս գրված հարկային հաշիվների շրջանառության աճը կազմել է 20.4%:

Մշտական հսկողության տակ են առնվել առավել խոշոր և թիրախային 45 ներմուծող և արտադրող հարկ վճարողներ, որոնց մոտ հսկողական միջոցառումների արդյունքում 2014 թվականի հուլիսի ընթացքում՝ հունիս ամսվա համեմատ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակն աճել է 56.2%-ով կամ 92 հազար 212 հատով, իսկ դրանցում արտացոլված շրջանառության գումարի աճը կազմել է 16.4% կամ 1 մլրդ 985.6 մլն դրամ: Հուլիսի ընթացքում նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արձանագրվել է մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակների անհամեմատ աճ (155%-ով կամ 155 հազար 994 հատով), որոնցում արտացոլված շրջանառության գումարի աճը կազմել է 20.4% կամ 2 մլրդ 388.1մլն դրամ:

Միաժամանակ, հարկային հսկողության միջոցառումներին զուգահեռ իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հարկային մարմնի կողմից առաջադրված ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը չընդունած հարկ վճարողների մոտ: Ֆինանսների նախարարության Օպերատիվ հետախուզության վարչության կողմից այս տարվա հուլիսին ավելացված արժեքի հարկ վճարողների մոտ իրականացվել են 79 օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` կապված  հարկային հաշիվների դուրս գրման նկատմամբ հսկողության հետ, միաժամանակ՝  հսկողություն է իրականացվել 76 շրջանառության հարկ վճարողների նկատմամբ, որի արդյունքում արձանագրվել է 40.6 մլն դրամի տուգանք: Հուլիսի  երրորդ տասնօրյակում 2013 թվականի նույն ժամանակաշրջանի նկատմամբ դուրս գրվող հարկային հաշիվներն աճել են 3930 հատով, համեմատաբար մեծ աճ է արձանագրվել հետևյալ կազմակերպությունների մոտ.

«ԱՐՄԲԻԸՐ»  ՍՊԸ-ի մոտ հարկային հաշիվների քանակն ավելացել է 1430 հատով,

«ԷՅԷՅԷՖՓԻՍԻ» ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ-ի մոտ հարկային հաշիվների քանակն ավելացել է  1315 հատով,

«ԱԼԵՔՍ ՏԱԹԵՎ» ՍՊԸ-ի մոտ հարկային հաշիվների քանակն ավելացել են 450 հատով,

«ԱԲՐԱՀԱՄՈՎԻՉ» ՍՊԸ-ի մոտ հարկային հաշիվների քանակն ավելացել է 323 հատով,

Նշված ժամանակահատվածում էլեկտրոնային հարկային հաշիվների դուրսգրման նվազում է արձանագրվել «ՄԱՆՉՈ ԳՐՈՒՊ»  ՍՊԸ-ում` 304 հատով, «ՍԱՐԳԻՍ ԿԱՌՈԼԻՆԱ» ՍՊԸ-ում` 229 հատով, «ԼՈՒՍԱԿԵՐՏ» ՍՊԸ-ում` 99 հատով, «ՅՈՒՄԱՆ» ՍՊԸ-ում` 57 հատով:

Ռիսկային համարվող 22 հարկ վճարողների մոտ իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, իսկ 7 տնտեսվարող սուբյեկտի մոտ արձանագրված խախտման դեպքերով կազմված նյութերն ուղարկվել են քննչական մարմին: Առանձնացված առավել խոշոր և ռիսկ պարունակող 51 տնտեսվարողների մոտ դեռևս շարունակվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]